Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները պաշտոնեական անտարբերության մեղադրանքով պատասխանատվության են ենթարկել Գորիի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության զարգացման խթանման գործակալության նախկին և ներկա տնօրեններ՝ Գ.Կ-ին, Դ.Ծ-ին և Զ.Ի-ին:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
Ըստ ՊԱԾ-ի տեղեկությունների՝ հետաքննությունը պարզել է, որ չնայած ծառայության կանոնակարգով սահմանված անձնական պարտավորություններին, բարձրաստիճան քաղծառայողները չեն կատարել իրենց հանձնարարված պարտականությունները և անարդյունավետ կերպով են վերահսկել կազմակերպությունների անունից կատարված ֆինանսական փոխանցումները, որից օգտվել է հաշվապահ Լելա Ծկրիալաշվիլին, ով 2020 թվականի հունվարի 21-ից մինչև 2022 թվականի ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում գանձապետարանի հաշվեհամարից իր անձնական բանկային հաշիվներին է փոխանցել պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գումար՝ 370 479 լարի և օգտագործել ազարտային խաղերի համար։
Լելա Ծկրիալաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, և նրա գործը քննում է Թբիլիսիի քաղաքային դատարանը։ Նա ձերբակալվել է ապրիլի 14-ին։ Սկզբնական շրջանում նա մեղադրվում էր 144 հազար լարիի յուրացման մեջ։
Օրեր առաջ դատախազությունը ձերբակալել է Թբիլիսիի պետական համալսարանի հաշվապահին և ևս մեկ անձի։ Դատախազության տեղեկություններով՝ բուհի նախկին հաշվապահն այս պաշտոնում աշխատելիս, օգտվելով իր պաշտոնական կարգավիճակից, բուհի հաշվից իր հետ առնչվող անձանց բանկային հաշվեհամարներին 165 հազար լարի է փոխանցել և յուրացրել։ Քննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալի հետ հանցավոր կապի մեջ գտնվող անձը մոլորության մեջ է գցել TBС բանկին, իբր նա աշխատում է համալսարանում տարբեր պաշտոններում, ինչի արդյունքում ապօրինի ստացել է 105 000 լարի վարկ։ Հանցագործությունը ենթադրում է ազատազրկում՝ 7-ից 11 տարի ժամկետով։
Դատախազությունը 142 629 լարիի հափշտակության համար մեդադրանք է առաջադրել Ադիգենիի մունիցիպալիտետի Դերցելի գյուղի հանրային դպրոցի նախկին հաշվապահին։ Նա ձերբակալվել է մայիսին։ Հետաքննության նյութերի համաձայն՝ 2019-2021 թվականներին հաշվապահը դպրոցի բանկային հաշվից իր հաշվին փոխանցված միջոցներն օգտագործել է ազարտային խաղերի և տարբեր առևտրային և զվարճանքի օբյեկտների համար։
