«Գիրչի՝ ավելի շատ ազատություն» և «Դրոա» կուսակցությունները ընտրական դաշինք են կազմում։ «Մեզ միավորում է զրոյական համագործակցությունը ռուսական ռեժիմի հետ, ապագայի հստակ տեսլականը, խորհրդային միակուսակցական համակարգը ժամանակակից, արևմտյան տիպի կոալիցիոն կառավարմամբ փոխարինելու մոտիվացիան։ Մենք նորմալ ընտրություն ենք ստեղծում Վրաստանի քաղաքացիների համար»,- ասված է «Դրոայի» տարածած հայտարարության մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում առաջին անգամ ամբողջությամբ համամասնական կարգով կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Խորհրդարանի անդամների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք ստացել են ընտրություններին մասնակցող ընտրողների իրական ձայների առնվազն 5%-ը։
2022 թվականի հոկտեմբերին երեք ընդդիմադիր՝ «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա» և «Ստրատեգիա Աղմաշենբելի» կուսակցությունները միավորվեցին՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու և «Վրացական երազանքին» հաղթելու համար։ «Այս փակուղային իրավիճակից ելքը մենք տեսնում ենք միասնության մեջ՝ թե՛ գործողությունների ծրագրի, թե՛ քաղաքական, ոչ քաղաքական, եվրոպամետ միասնության առումով։ Ուրիշ ճանապարհ չկա, և դրան են սպասում մեր արևմտյան գործընկերները, բայց առաջին հերթին դրան է սպասում մեր վրաց ժողովուրդը»,- ասել է «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն։
2023 թվականի հուլիսի 20-ին «Ազգային շարժումը» և «Ստրատեգիա Աղմաշենեբելին» ստեղծեցին նոր քաղաքական հարթակ։
2020 թվականի խորհրդարանական ընտրություններում «Գիրչի» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 2․89 տոկոսը (55 598 ձայն), «Ստրատեգիա Աղմաշենեբելին»՝ 3․15 տոկոսը (60 671 ձայն)։
