Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Գալուստաշվիլին, «Վրացական երազանքի» խորհրդարանի, այսպես կոչված, քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու համար, «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեին դատապարտել է 7 ամսվա ազատազրկման։ Վաշաձեին նաև 2 տարով արգելվել է պաշտոն զբաղեցնել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
Գիորգի Վաշաձեն չի մասնակցել դատական նիստին։ Նա դատավճռին սպասել է կուսակցության գրասենյակում։
Դատավճռի հրապարակումից հետո Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները գնացել են կուսակցության գրասենյակ և կալանավորել են նրան։
«Մեր բանտարկությունը ոչինչ է երկրում տեղի ունեցող անարդարության համեմատ։ Լիակատար անարդարություն է, երիտասարդներ բանտում, կանայք բանտում, բայց գլխավորն այն է, որ մենք շարունակում ենք պայքարել։ Վստահ եմ, որ մենք հաղթանակը կնշենք շատ ավելի շուտ, քան շատերը պատկերացնում են։ Դիմում եմ Իվանիշվիլիին. դու այս երկրի թշնամին ես։ Դու այն մարդն ես, ով ուզում է բանտում փակել ոչ թե ինձ և ուրիշներին, այլ ամբողջ երկրին, դա քեզ չի հաջողվի», - ասել էր Վաշաձեն կալանավորվելուց առաջ։
Այլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որպես համերաշխության նշան գնացել են «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» գրասենյակ։
«Նման բան անհնար է պատկերացնել մի երկրում, որը պատկանում է Եվրոպային, շարժվում է դեպի Եվրոպա և անպայման կգնա դեպի Եվրոպա, մարդու իրավունքների և Սահմանադրության բոլոր հոդվածների նման խախտումներ այս տարածքում։ Կարծում եմ՝ Ստրասբուրգը շուտով չի կարողանա հաղթահարել այստեղից գնացող դատական հայցերը։ Որ մենք այսքան հեռու կգնայինք, երբեք չէի պատկերացնի, երբ եկա այս երկիր», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
«Ահա թե ինչպես է օլիգարխիան ձախողվում։ Մենք ընդդիմության մեջ բազմաթիվ վեճեր և քննադատություններ ենք տեսել, բայց փաստն այն է, որ այսօր արևմտամետ ընդդիմությունը պայքարում է իր սեփական ազատության հաշվին։ Գիորգին այսօր դրա օրինակն է։ Մենք պետք է համակարգին ցույց տանք, որ չենք վախենում։ Ես ուզում եմ խոստանալ Գիորգիին, որ մենք ամեն ինչ կանենք միասնության համար։ Այսօր ներքին քաղաքական պայքարների տեղ չկա։ Միասնությունը միակ պատասխանն է, որին արժանի են Նիկան, Նիկան, Զուրան, Բադրին, Մամուկան և հիմա Գիորգին», - ասել է «Փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդներից Էլենե Խոշտարիան։
Փետրվարի 5-ին «Վրացական երազանք» կուսակցությունը միակուսակցական խորհրդարանում ստեղծել է, այսպես կոչված, ժամանակավոր քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի 2003-2012 թվականներին «Ազգային շարժման» կառավարության և այդ ժամանակվա պաշտոնյաների գործունեությունը։ Այսպես կոչված քննիչ հանձնաժողովը գլխավորում է Թեա Ծուլուկիանին։ «Վրացական երազանքը» ցանկանում է արգելել «Ազգային շարժումը» և այլ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք չեն ճանաչել 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հրաժարվել են մանդատներից և պահանջում են նոր ընտրություններ։
Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին և «Փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդներ Նիկա Մելիան և Նիկա Գվարամիան կալանավորվել են Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով (խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի պահանջը չկատարելը)՝ այսպես կոչված քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։
«Լելո - Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն դատապարտվել են 8 ամսվա ազատազրկման, իսկ «Փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն՝ 7 ամսվա ազատազրկման։
Նույն հոդվածով մեղադրվում է «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիվի Թարգամաձեն։
