Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բաթումիում «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիայի վրա խմբակային հարձակման փաստով։ Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 126-րդ՝ բռնության հոդվածով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Ընդդիմադիր կուսակցության առաջնորդին և նախկին վարչապետին ծեծի են ենթարկել ուշ գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում, «Շերատոն» հյուրանոցում։ «Վրաստանի լուրերի» տեղեկություններով՝ նրա վրա հարձակվել են «Վրացական երազանքի» անդամները, այդ թվում՝ ոչ լեգիտիմ խորհրդարանի պատգամավոր Դիտո Սամխարաձեն և Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Գիորգի Մանվելիձեն։ Մինչ այդ նրանց հարձակման թիրախ է դարձել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի աշխատակից, լրագրող Զվիադ Քորիձեն։
Գիորգի Գախարիան, ով հարձակման պահին եղել է միայնակ, շտապօգնության բրիգադով տեղափոխվել է Բաթումիի հանրապետական հիվանդանոց։ Ըստ հերթապահ բժշկի՝ նա ստացել է քթի ոսկորի կոտրվածք, ուղեղի ցնցում։
Շատ շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին աջակցության համար: Առողջական առումով նորմալ եմ։ Այսօր առաջին հերթին ապօրինի բանտարկյալները մեր աջակցության կարիքն ունեն։ Մնացածը՝ հետո»,- գրել է Գախարիան Facebook-ում։
Ոստիկանությունը «Շերատոն» հյուրանոց է ժամանել մոտ մեկ ժամ ուշացումով։ «Հանուն Վրաստանի» փոխնախագահ Նաթիա Մեզվրիշվիլիի խոսքով՝ հանցագործության վայրի պարագծը դիտավորյալ չի պաշտպանվել, ինչը վկայում է ՆԳ նախարարության աշխատակիցների կողմից ապացույցների ոչնչացման մասին։
