Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Վրաստանի խորհրդարանի անդամներին կոչ է արել ձեռնպահ մնալ այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի ընդունումից։ Այս մասին Մայքլ Օ'ֆլահերտին գրում է ապրիլի 11-ի նամակում, որը նա ուղարկել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Ինձ մտահոգում է այս օրենսդրական նախաձեռնության համատեղելիությունը հավաքների և արտահայտման ազատության ոլորտում մարդու իրավունքների չափանիշներին, ներառյալ այն սառեցնող ազդեցությունը, որը կարող է ունենալ դրա ընդունումը լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, հատկապես՝ Վրաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտում աշխատող կազմակերպությունների աշխատանքի վրա»,- գրում է մարդու իրավունքների հանձնակատարը։
Մայքլ Օ'Ֆլաերտին մեջբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ռուսաստանի պետության դեմ գործով կայացված որոշումը.
«Որպեսզի ՀԿ-ները կատարեն իրենց դերը՝ որպես «համայնքային հսկողներ», նրանք պետք է կարողանան ազատորեն պահանջել և ստանալ ֆինանսավորում տարբեր աղբյուրներից: Այս աղբյուրների բազմազանությունը կարող է մեծացնել նման ֆինանսավորում ստացողների անկախությունը ժողովրդավարական հասարակության մեջ»:
Բացի այդ, մարդու իրավունքների հանձնակատարը Շալվա Պապուաշվիլին մատնանշում է Եվրոպայում ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ նախարարական կոմիտեի հանձնարարականը։ Հանձնարարականի 50-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կազմակերպությունները պետք է ազատորեն պահանջեն և ստանան ֆինանսավորում՝ դրամական կամ նյութական նվիրատվություններ, ոչ միայն իրենց պետական մարմիններից, այլ նաև ինստիտուցիոնալ կամ անհատ դոնորներից, այլ պետություններից կամ բազմակողմ գործակալություններից։ Դրանք պետք է ենթարկվեն միայն մաքսային, արտարժույթի և փողերի լվացման, ինչպես նաև ընտրությունները և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը կարգավորող օրենքներին:
«Սույն օրենքի կիրարկումն ընդունվելու դեպքում կարող է հանգեցնել օտարերկրյա ֆինանսավորում ստացող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների խարանման և վարկաբեկման, այդ թվում՝ հանրության և պետական կառույցների աչքում, ինչը, հետևաբար, կդժվարացնի նրանց գործունեությունը կամ անհնարին կդարձնի։
Ելնելով վերոգրյալից՝ ես հարգանքով խնդրում եմ խորհրդարանի անդամներին զերծ մնալ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը ներկայացված ձևով ընդունելուց և համագործակցել ազգային և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ՝ ապահովելու բարենպաստ միջավայր երկրում ոչ առևտրային կազմակերպությունների և լրատվամիջոցների օրինական աշխատանքի համար։
Ապրիլի 15-ին՝ միջազգային քննադատության և Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիայի ֆոնին խորհրդարանական մեծամասնությունը իրավական հարցերի հանձնաժողովի նիստում սատարեց անկախ ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությունը սահմանափակող օրենքի նախագիծը։ «Վրացական երազանքն» այսօր, ամենայն հավանականությամբ, առաջին ընթերցմամբ կընդունի օրենքի նախագիծը։
