Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիո Կոստան ժամանել են Կիև՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցի կապակցությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Ռուսաստանի դաժան ներխուժումից երեք տարի հետո Եվրոպան Կիևում է։ Մենք այսօր Կիևում ենք, քանի որ Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը: Սա Եվրոպայի ճակատագիրն է»,- գրել է ֆոն դեր Լեյենը հարթակ X-ում։
Անտոնիո Կոստայի խոսքով՝ Եվրամիությունը պատերազմի առաջին իսկ օրվանից կանգնած է Ուկրաինայի կողքին և ցանկանում է Ուկրաինայի համար «օրինական, արդար և տևական խաղաղություն»։
«Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է, իսկ Ուկրաինայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է»,- նշել է Կոստան։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենից և Անտոնիո Կոստայից բացի Կիև են ժամանել նաև Ուկրաինայի գլխավոր դաշնակից երկրների առաջնորդները, այդ թվում՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, Էստոնիայի վարչապետ Քրիստիան Միխեյլը և Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Էդգարս Ռինին։
«Վերջին երեք տարիների ընթացքում Ուկրաինան աշխարհին ցույց է տալիս դիմադրության իրական իմաստը: Միայն Ուկրաինան պետք է որոշի խաղաղության պայմանները։ Մենք հավատում ենք Ուկրաինայի հաղթանակին, բայց դա գործողություններ է պահանջում։ Մենք հիմա պետք է արագացնենք մեր աջակցությունը»,- ասել է Էստոնիայի վարչապետը։
Ուկրաինայի դաշնակիցները կմասնակցեն պատերազմի երրորդ տարելիցին նվիրված միջոցառումներին և կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցեր, ինչը առանձնահատուկ նշանակություն ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների լույսի ներքո։
Մի քանի օր առաջ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել է «առանց ընտրությունների բռնապետ» և ասել, որ նրա վարկանիշն իջել է մինչև 4%: Ի պատասխան՝ Զելենսկին ասել է, որ ԱՄՆ նախագահն ապրում է Ռուսաստանի կողմից ստեղծված «ապատեղեկատվական տարածության մեջ»։
