ՆԳ նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեի խոսքով՝ առգրավել են շուրջ 52 կիլոգրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց, որը գաղտնի տեղադրված է եղել բանանով բեռնված ծովային կոնտեյների մեջ, որը Էկվադորից Եվրոպա էր տեղափոխվում Վրաստանի տարածքով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
ՆԳՆ-ն հայտարարել է, որ վնասազերծել են թմրամիջոցների վաճառքի համար նախատեսված ինտերնետային խոշոր խանութներից մեկը, որը մատակարարում էր այսպես կոչված սև շուկայի ավելի քան 50%-ը։
«Մեր կողմից ձերբակալված 1963 թվականին ծնված Վրաստանի քաղաքացին խանութ էր վարում և վաճառում էր նաև առանձնապես խոշոր չափի թմրամիջոց, և նրա բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերել ենք շուրջ 4 կիլոգրամ «կոկաին» տեսակի թմրանյութ և 27 հազար հատ «էքստազ» տեսակի թմրամիջոցի հաբեր և 10 կիլոգրամ «Մդմա» թմրամիջոց»,- ասել է Կուպատաձեն։
ՆԳՆ տեղեկության համաձայն՝ վերջին շրջանում ողջ հանրապետությունում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալվել է 77 մարդ, որոնցից 23-ը մեղադրվում են թմրանյութերի իրացման մեջ։ Ձերբակալված են Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Նիգերիայի քաղաքացիներ։
Հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են թմրամիջոցների ապօրինի արտադրությունը, ձեռք բերմանը, պահպանմանը, փոխադրմաննը, առաքմանը կամ իրացմանը, ինչպես նաև Վրաստան ապօրինի ներմուծմանը, Վրաստանից ապօրինի արտահանմանը կամ միջազգային տարանցիկ փոխադրումներին։ Հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ:
