Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության առաջին խաղում 3:1 հաշվով պարտվել է Թուրքիային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Առաջին գոլը 25-րդ րոպեին խփեց Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Մերտ Մուլդուրը։ Հաշիվը հավասարվեց 32-րդ րոպեին, երբ Գիորգի Միքաուտաձեն Գիորգի Քոչորաշվիլիի փոխանցումից հետո հարվածեց դարպասի ուղղությամբ։ Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի։ Երկրորդ խաղակեսում թուրք ֆուտբոլիստներ Արդա Գյուլերն ու Էրե Աքթուրքօղլուն երկու գոլ խփեցին Վրաստանի դարպասը։
Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումը սկսվել է տեղական ժամանակով 18:00-ին հորդառատ անձրևի պայմաններում և լարված է եղել։ Նշենք, որ մինչ խաղի մեկնարկը ծեծկռտուք է տեղի ունեցել վրացի և թուրք երկրպագուների միջև, որը կանխվել է իրավապահների կողմից։

Հաջորդ հանդիպումները Վրաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 22-ին Չեխիայի, իսկ հունիսի 26-ին՝ Պորտուգալիայի հետ:
