Եվրախորհրդարանը 531 կողմ, 7 դեմ ձայներով հավանություն է տվել Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված շրջաններում Ռուսաստանի կողմից տրված անձնագրերը և ճանապարհորդական այլ փաստաթղթերը չճանաչելու մասին որոշմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
Օկուպացված տարածքներում ապրողները չեն կարող օգտվել Ռուսաստանի Դաշնության կողմից տրված անձնագրերից վիզա ստանալու և Եվրամիության սահմանները հատելու համար։ Որոշումը չի ազդի նրանց վրա, ովքեր փախչում են Ուկրաինայում շարունակվող պատերազմից։ Նրանք դեռևս կօգտվեն ԵՄ մտնելու և ապաստան ստանալու իրավունքից։
«Եվրախորհրդարանը պատրաստ է անել ամեն ինչ՝ իրավական և քաղաքական միջոցներով, շարունակելու ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի համոզվի, որ Պուտինը բարձր գին կվճարի այս անօրինական պատերազմի, Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ կատարած միջազգային հանցագործությունների համար», - ասել է եվրախորհրդարանական Խուան Ֆերնանդո Լոպես Ագիլարը քվեարկությունից հետո:
Հոկտեմբերին Եվրախորհրդի մակարդակով համաձայնություն է ձեռք բերվել Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված շրջաններում Ռուսաստանի կողմից տրված անձնագրերը չճանաչելու մասին։ Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ին հավանություն է տվել հենց այս համաձայնագրին։ Այն ուժի մեջ է մտնում խորհրդի կողմից պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո:
Մամլո հաղորդագրության մեջ Եվրախորհրդարանը նշում է, որ ԵՄ գրեթե բոլոր անդամները մինչ այժմ չէին ճանաչում օկուպացված շրջաններում տրված ռուսական անձնագրերը, թեև անհրաժեշտ էր հաստատել իրավաբանորեն ճշգրիտ և համակարգված, հետևողական մոտեցում։
Ռուսաստանը սկսել է Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալի շրջանների բնակչության անօրինական, հարկադիր անձնագրավորումը դեռևս 2000-ականների սկզբին։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ 2008 թվականին Ռուսաստանը փորձել է այդ ոչ լեգիտիմ գործընթացով արդարացնել Վրաստանի դեմ ռազմական ագրեսիան։
2014 թվականի անեքսիայից հետո Ռուսաստանի Դաշնությունը անձնագրեր է տրամադրում նաև Ղրիմի թերակղզու բնակիչներին: Նույնը անում է այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում, որոնք մասամբ օկուպացված էին 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված պատերազմից հետո։ Սեպտեմբերի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի օկուպացված տարածքները ներառեց Ռուսաստանի Դաշնության կազմում։
