«Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի կարծիքով՝ այն դեպքում եթե «օտարերկրյա ազդեցության գործակալների» մասին «Ժողովրդի ուժի» օրենքների նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ «սևով գրվի սպիտակի վրա», համապատասխան որոշում կկայացնեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Վենետիկի հանձնաժողովը մի բան կգրի, չէ՞։ Դա կլինի կա՛մ փաստարկներով, կա՛մ օդից բերված մի բան: Եթե սևով սպիտակի վրա գրվեց, ու նման հրաշք տեղի ունեցով... նման հրաշք հո եղավ՝ Եվրախորհրդարանի 500 պատգամավորների մասնակցությամբ սևով գրվեց սպիտակի վրա: Եթե նման անհեթեթ դեպք է եղել, խնդիր չկա, այս վերապահումն այդպես էլ կլինի։ Անձամբ ինձ համար գուցե բոլորովին անհավանական չէ, բայց ես նման ակնկալիք չունեմ, որ սևով գրվի սպիտակի վրա որպես իրավական եզրակացություն։ Սա ամբողջ աշխարհը կտեսնի։
Ակնկալում եմ, որ կգրվեն փաստարկներ, որոնք որոշ դեպքերում կարելի է հաշվի առնել, բայց եթե սպիտակի վրա սևով գրվի, այս դեպքում մենք էլ կասենք ու համապատասխան որոշում կկայացնենք»,- լրագրողներին ասել է Մամուկա Մդինարաձեն։
Խորհրդարանական մեծամասնությունը նախատեսում է «օտարերկրյա գործակալների» մասին երկու օրինագծերից մեկը հաստատել մինչև այս տարվա հունիսի վերջ։
Խորհրդարանական մեծամասնության անդամներ Սոզար Սուբարը, Միխեիլ Կավելաշվիլին, Դիմիտրի Խունդաձեն, Գուրամ Մաճարաշվիլին, Վիկտոր Ջափարիձեն, Իրակլի (Դաչի) Բերաիան, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն խորհրդարանին են ներկայացրել երկու օրինագիծ։ Ըստ նրանց՝ առաջինը՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկությունը», ստեղծվել է հիմնականում 1938 թվականին ԱՄՆ-ում ընդունված «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի» (Foreign Agent Registration Act - FARA) համաձայն, թեև ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ասել է, որ այն. հիմնված է Ռուսաստանի և Հունգարիայի նմանատիպ օրենքների վրա և ոչ թե ԱՄՆ-ի որևէ օրենքի: Դրանից հետո «Ժողովրդի ուժի» անդամները որոշել են նախաձեռնել այլընտրանքային՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման» օրենսդրությունը, որը, ըստ նրանց, FARA-ի ուղիղ թարգմանությունն է։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը օրինագծերի առնչությամբ ասել է, որ դրանք միանշանակ համապատասխանում են Ռուսաստանի օրենսդրությանը, որի նպատակն է բացառել քաղաքացիական հասարակությանը և ճնշել այլախոհ ձայները։
