ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջո Ուիլսոնը հայտնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ իր հեռախոսազրույցի մասին և ասել, որ համաձայն է նրա հետ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու անհրաժեշտության հարցում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Լավ զրույց եմ ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Քաղաքական ճգնաժամի այս պահին նա երկրի միակ լեգիտիմ ղեկավարն է։ Ես համաձայն եմ նրա հետ։ Վրաստանի միակ ճանապարհը նոր ընտրություններն են։ Վրաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի կառավարության, որը կներկայացնի իրեն»,- գրել է Ջո Ուիլսոնը X հարթակում։
Վրաստանի նախագահն ամերիկացի կոնգրեսականին պատասխանել է X հարթակում և շնորհակալություն հայտնել աջակցության համար. «Շնորհակալ եմ վրաց ժողովրդի անկոտրում կամքի և վճռականության այս արժեքավոր աջակցության համար՝ վերականգնելու իր եվրաատլանտյան ուղին միակ հայտնի քաղաքական և ժողովրդավարական լուծման՝ նոր ընտրությունների միջոցով»։
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀԻԳ-ի վերջնական զեկույցը նոր ընտրությունների հիմք է։ Նրա խոսքով՝ երկրի ներսից ու դրսից պետք է գործադրել «բոլոր տեսակի ճնշումներ», որպեսզի ստիպեն «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ընտրություններ նշանակել։ Զուրաբիշվիլին պատրաստակամություն է հայտնել հանդիպել Իվանիշվիլիի հետ։
24-րդ օրն է՝ Թբիլիսիում շարունակվում են բողոքի ակցիաները։ Քաղաքացիների հիմնական պահանջը նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։
Զանգվածային ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ ընտրություններում հաղթող հայտարարված «Վրացական երազանքը» նոյեմբերի 28-ին որոշեց կասեցնել Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
