Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լելա Ցագարեիշվիլին 5000 լարիով տուգանել է իշխանությանը քննադատող երեք՝ «Մթավարի արխի», «Ֆորմուլա» և «Պիրվելի» հեռուստաընկերություններին, որոնք հրաժարվել են հեռարձակել «Վրացական երազանքի» նախընտրական հոլովակը։ Բացի այդ, դատավորը բավարարել է Կապի հանձնաժողովի միջնորդությունը և հեռուստաընկերություններին պարտավորեցրել անհապաղ տեղադրել վիճելի հոլովակը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
- 6 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
«Սա միանգամայն չարդարացված որոշում է։ Բացի այն, որ դատարանը համաձայնեց խախտման արձանագրությանը, մեզ պարտավորեցնում է նաև որոշումն ընդունելուց անմիջապես հետո եթեր հեռարձակել այս անբարոյական և անօրինական դրվագը»,- ասել է «Ֆորմուլայի» փաստաբան Էթո Քաթամաձեն։
Որոշման հետ համաձայն չեն նաև մյուս երկու հեռարձակողների փաստաբանները, որոնք բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։
«Սա ճնշում է ամեն օր նոր տուգանքի ենթարկվելու համար, և եթե մենք անհապաղ չկատարենք որոշումը, վտանգ կա, որ մեր հեռարձակման իրավունքը կկասեցվի և վտանգի տակ կդնի թե՛ հասարակության իրազեկվածությունը, թե՛ ընկերության գործունեությունը»,- ասել է «Պիրվելիի» ներկայացուցիչ Թոռնիկե Իագանաշվիլին։
Խոսքը իշխող կուսակցության քարոզչական՝ «Ոչ պատերազմին, ընտրիր խաղաղություն» հոլովակի մասին է, որում օգտագործվում են Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռմբակոծված քաղաքների կադրերը։ Այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունները հրաժարվեցին ցուցադրել ոչ էթիկական, անբարոյական հոլովակը, «Վրացական երազանքը» բողոք էր ներկայացրել Կապի հանձնաժողով և պահանջել, որ նրանք ճանաչվեն օրենք խախտողներ։
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Կապի հանձնաժողովը հեռուստաընկերություններին է ներկայացրել վարչական իրավախախտումների արձանագրությունները։ Կարգավորողի պարզաբանմամբ՝ նշված պատճառով հեռարձակողի կողմից քաղաքական գովազդ չտեղադրելը օրենքի խախտում է։
