Աջարիայի կրթության նախարարությունը զբաղեցրած պաշտոնից ազատել է Բաթումիի 7-րդ հանրակրթական դպրոցի տնօրեն Շորենա Կոնիաձեին։ TV 25-ը երեկ հայտնել էր, որ այս դպրոցում աշխարհի պետությունների դրոշների շարքում փակցված է եղելնաև Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի դրոշը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Աջարիայի կրթության նախարար Մայա Խաջիշվիլիի խոսքով՝ նախարարությունը հետաքննել է հարցը և որոշել՝աշխատանքից հեռացնել տնօրենին։
«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կրթական ռեսուրսների ընտրության ժամանակ խախտվել է օրենսդրությունը։ Տեղադրվել են այնպիսի կպչուն պիտակներ, որոնք մեր օրենսդրությամբ և սահմանադրությամբ անընդունելի են։ Կարևոր է, որ դպրոցի տնօրինությունը և ամբողջ կրթական տարածքը ավելի պատասխանատու լինեն ուսումնական ռեսուրսների ընտրության հարցում՝ լինեն դասագրքեր, լրացուցիչ ռեսուրսներ, թե այլ, քանի որ խոսքը երկրի օրենսդրության և երեխաների ապագայի մասին է։ Հաշվի առնելով հետաքննության արդյունքում հաստատված հանգամանքները՝ նախարարությունը որոշում է կայացրել, և տնօրենը հենց այսօր կլքի իր պաշտոնը»,- ասել է Խաջիշվիլին։
Երեկ տեղական TV 25 հեռուստաընկերությունը հայտնել է, որ աշակերտներից մեկը պոկել է ստենդի վրա փակցված Ռուսաստանի դրոշը, ինչի պատճառով նրան հեռացրել են դպրոցից, իսկ ծնողներին կանչել են դպրոց։ Հեռուստաընկերությունն ավելի ուշ պարզաբանել է, որ աշակերտը ոչ թե Ռուսաստանի, այլ Աբխազիայի դրոշն է պոկել, որը ներկայացվել է որպես առանձին պետություն։ Դպրոցի փոխտնօրենները հերքում են դա և ասում, որ աշակերտը պոկել է Ռուսաստանի դրոշը։ Նրանց խոսքով՝ ծնողներին դպրոց են կանչել դպրոցական գույքը վնասելու պատճառով։
