Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Քեթևան Ջաճվաձեն ընդունել է դատախազության միջնորդությունը և նախնական կալանքի տակ է թողել բոլոր 11 անձանց, որոնք ձերբակալվել էին եվրոպամետ ցույցերի ժամանակ խմբակային բռնությունների մասնակցելու մեղադրանքով։ Այսօրվա գործընթացը տևել է մոտ 8 ժամ, որոշման հրապարակմանը հաջորդել է դժգոհություն դահլիճում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Դերասան Անդրո Ճիճինաձեն և կատակերգու Օնիսե Ցխադաձեն, ինչպես նաև Ռեզո Կիկնաձեն, Գուրամ Միրցխուլավան, Լուկա Ջաբուան, Ջանո Արչաիան, Ռուսլան Սիվակովը, Վալերի Թեթրաշվիլին, Գիորգի Տերիշվիլին, Իրակլի Քերաշվիլին և Սերգեյ Կուխարչուկը կշարունակեն մնալ բանտում։
Դատավոր Ջաճվաձեն հաշվի է առել դատախազության մեկ այլ միջնորդություն և հունվարի 16-ին նշանակված նախաքննական նիստը հետաձգել է մինչև մարտի 5-ը։
Դատախազությունը բոլոր 11 ձերբակալվածներին մեղադրում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ, որը ենթադրում է խմբակային բռնությանը մասնակցություն։ Եթե մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է 4-ից 6 տարվա ազատազրկում։
Վաղը դատարանը կքննի ևս ութ կալանավորների՝ Նիկոլոզ Ջավախիշվիլիի, Թոռնիկե Գոշաձեի, Իրակլի Միմինոշվիլիի, Զվիադ Ցեցխլաձեի, Վեփխվիա Կասրաձեի, Վասիլ Կաձելաշվիլիի, Գիորգի Գորգաձեի և Ինսաֆ Ալիևի նկատմամբ կիրառված կալանքը փոխելու հարցը։
Այս թեմայով՝
