Թբիլիսիի քաղաքային դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել ԱՄՆ-ից Վրաստան ծանրոցներ տեղափոխող USA2GEORGIA ընկերության վրա՝ հօգուտ սպառողների։ Եթե հաճախորդը 30 օրվա ընթացքում չվճարի Վրաստանի պահեստում պահպանման ծախսերը և չհանի փաթեթը, ապա ավտոմատ կերպով չի կորցնի դրա սեփականության իրավունքը։ Ընկերությանը արգելվել է օտարել ծանրոցում առկա ապրանքները կամ թողնել իր տնօրինության տակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Ազգային մրցակցության գործակալությունը դեկտեմբերին սկսել է USA2GEORGIA-ի կողմից սպառողների իրավունքների հնարավոր ոտնահարման հետաքննությունը։ Օգտատերերի խոսքով՝ փոխադրող ընկերությունն առանց նախազգուշացնելու և իրենց տեղյակ պահելու փոխել է քաշի հաշվարկման եղանակը և իրական քաշի փոխարեն օգտագործել ծավալային քաշի հաշվարկման բանաձևը, ինչը կտրուկ բարձրացրել է արժեքը։ Բացի այդ, ինչպես նշում են օգտատերերը, USA2GEORGIA-ն առցանց խանութների կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներ առաքված իրերը ուշ է ցուցադրել կայքում, ինչի արդյունքում սահմանափակվել է վերափաթեթավորման ծառայությունից օգտվելու նրանց իրավունքը։
Հունվարի 16-ի դրությամբ USA2GEORGIA-ի դեմ 107 դիմում է ներկայացվել Ազգային մրցակցության գործակալություն, 58 գործ գտնվում է նախաքննության փուլում։ Գործակալությունը պատրաստվում է վերջնական որոշումը հրապարակել հունվարի վերջին։ Դատարանի ժամանակավոր արգելքի միջոցը կգործի մինչև վերջնական որոշման կայացումը։
USA2GEORGIA-ից, որը սպասարկում է մինչև 500 000 հաճախորդի, բացատրել են, որ փոխադրման արժեքի հաշվարկման եղանակը փոխվել է 2022 թվականի նոյեմբերի 24-ից և վերադարձել միջազգային ստանդարտին, ինչը նշանակում է, որ ծանրոցների տեղափոխման արժեքը հաշվարկվում է ոչ թե իրական քաշով, այլ ըստ ծավալային քաշի (երկարություն * լայնություն * բարձրություն) / 6000 սմ):
Ընկերությունից հայտնում են, որ եթե ծանրոցի ծավալային քաշը մեծ է իրական քաշից, ապա տեղափոխման արժեքը հաշվարկվում է ելնելով ծավալային քաշից։ Բացի այդ, USA2GEORGIA-ն վերադարձրել է իր վերափաթեթավորման (ծանրոցների չափի փոքրացման) ծառայությունը։ «Մինչև 10 կգ քաշով ծանրոցների դեպքում վերափաթեթավորման ծառայությունը յուրաքանչյուր ծանրոցի համար կազմում է 2 դոլար, իսկ 10 կգ-ից ավելի ծանրոցների վերափաթեթավորման դեպքում՝ 10 դոլար», - նշել են ընկերությունից։
