Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ջվեբե Նաչղեբիան «Փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիայի նկատմամբ կիրառել է կալանք։ «Վրացական երազանքի» խորհրդարանի, այսպես կոչված, քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու համար Գվարամիայի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել գրավ, որը նա չի վճարել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Ակտիվիստ Նինո Դատաշվիլին ձերբակալվել է դատարանի մանդատուրիի վրա հարձակվելու մեղադրանքով
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
Նիկա Գվարամիան այսօրվա դատական նիստին չի մասնակցել։ Դատավճռի հրապարակումից հետո նա անձամբ գնացել է Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկի ընդունարան, զանգահարել 112 և ոստիկանությանը տեղեկացրել իր գտնվելու վայրի մասին։
«Ես պատրաստ եմ մեկ տարվա ազատազրկման։ Ես չորրորդ անգամ եմ բանտ նստում, և ոչ միայն ես, այլև իմ երեխաները սովոր են, որ սա տեղի է ունենում մեր կյանքում երկու տարին մեկ։
Ես չեմ մասնակցել հակասահմանադրական և ոչ լեգիտիմ խորհրդարանական հանձնաժողովի նիստին, քանի որ հավատարիմ եմ Վրաստանի Սահմանադրությանը, այլ ոչ թե Բիձինա Իվանիշվիլիի քմահաճույքներին։
Մենք պայքարում ենք Ռուսաստանի դեմ, սա այն իրավիճակն է, երբ մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Ի վերջո մենք կհաղթենք, կրկնում եմ Զուրայի ասածը։ Մենք հետդարձի ճանապարհ չունենք, մեր հայրենիքը մեր ետևում է։ Հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Սա մեր պատմական առաքելությունն է, մեր սերունդների», - ասել է Գվարամիան։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, որը վերաբերում է «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի պահանջը չկատարելուն» և նախատեսում է տուգանք կամ մինչև մեկ տարի ազատազրկում։
Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև այլ քաղաքական գործիչների։
Նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին, «Փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդներ Զուրաբ Ջափարիձեն և Նիկա Մելիան կալանավորվել են գրավի չվճարման համար։
Գրավը վճարել են «Ուժեղ Վրաստանի» կոալիցիայի առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն (50 000-50 000 լարի), «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիվի Թարգամաձեն (10 000 լարի) և «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն (50 000 լարի)։
Փետրվարի 5-ին «Վրացական երազանք» կուսակցությունը միակուսակցական խորհրդարանում ստեղծել է քննիչ հանձնաժողով՝ 2003-2012 թվականներին «Ազգային շարժման» կառավարության և այն ժամանակվա պաշտոնյաների գործունեությունը հետաքննելու համար։ Այսպես կոչված քննիչ հանձնաժողովը գլխավորում է Թեա Ծուլուկիանին։ «Վրացական երազանք» կուսակցությունը ցանկանում է արգելել «Ազգային շարժումը» և այլ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք չեն ճանաչել 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հրաժարվել են մանդատներից և պահանջում են նոր ընտրություններ։
