Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Մելիքիշվիլիի պողոտայում ցույցը ցրելու ժամանակ ձերբակալված երեք ակտիվիստների՝ Իսակո Դևիձեի, Իրակլի Անդղուլաձեի և Դավիթ Ծոծորիայի դատավարությունը։ Դատավորները երեքին էլ իրավախախտ են ճանաչել մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Դատավորներ Կոբա Չագունավայի և Նինո Էնուքիձեի որոշմամբ, Դավիթ Ծոծորիան և Իսկո Դևիձեն դատապարտվել են 8-օրյա վարչական կալանքի։ Փաստաբանների խոսքով՝ դատավորները հիմնվել են միայն ՆԳՆ աշխատակիցների ցուցմունքների վրա։
«Դատավարությանը ներկայացած երկու ոստիկան վկաներ հակասական ցուցմունքներ են տվել։ Երբ դատավորը պատրաստվում է կիրառել վարչական կալանք, ես կարծում եմ, որ ապացույցները պետք է գնահատվեն բարձր մակարդակով, գրեթե հավասար քրեական օրենքին։ Նման անորոշ պատասխանների հիման վրա կայացված որոշումը ինձ համար անարդար է: Ես ամաչում եմ, որ դատարանը որոշումներ է կայացնում միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա»,- ասել է ձերբակալվածների փաստաբաններից Նեստան Լոնդարիձեն։
Երրորդ կալանավորի՝ Իրակլի Անդղուլաձեի գործը քննել է դատավոր Լելա Ցագարեիշվիլին և նրան տուգանել 2700 լարիով։
Նոյեմբերի 19-ին, լուսադեմին հանրահավաքը ցրելու ժամանակ ոստիկանությունը վարչական կարգով բերման է ենթարկել 16 անձի, որոնցից երեքը նույն օրը ազատ են արձակվել։ Ձերբակալվածներից ոմանք, այդ թվում՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» անդամներ Սաբա Շվիտարիձեն և Մանուչար Չաչանիձեն, 48 ժամ անցկացրել են ժամանակավոր պահման վայրում։ Նրանց դատավարությունները դեռ նշանակված չեն։
Բերման ենթարկվածներից շատերն ասում են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել և բանավոր վիրավորել։
