Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վրաստանի անկախության օրվա առթիվ դիմել են վրաց ժողովրդին և դատապարտել՝ Վրաստանի կառավարության բոլոր գործողությունները, որոնք հանգեցրել են ժողովրդավարության անկման։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ մենք կցանկանայինք դիմել վրաց ժողովրդին բարեկամության և համերաշխության ուղերձով և վերահաստատել մեր անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Մենք աջակցում ենք վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին։ Այս ձգտումները արտացոլում են եվրոպական ընտանիքի մաս կազմելու ցանկությունը։ Համապատասխանաբար, մենք դատապարտում ենք Վրաստանի կառավարության բոլոր գործողությունները, որոնք հանգեցրել են ժողովրդավարության անկման և քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կառավարության քննադատների վրա հարձակումների։
Խոսքի և հավաքների ազատությունը պետք է պաշտպանված լինի։ Ուժի չափազանց կիրառման դեպքերը պետք է հետաքննվեն։ Եվրոպական չափանիշներին հակասող օրենքները պետք է փոխվեն, և անհրաժեշտ բարեփոխումների գործընթացը պետք է վերսկսվի։ Վրաստանի կառավարությունը պետք է վերականգնի երկխոսությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ։
Վրաստանի ժողովուրդը չպետք է զրկվի երկրի եվրոպական ուղու հետ կապված հնարավորություններից»։
«Վրաց ժողովրդի և վրացական պետության վրա ամոթալի հարձակում իրենց ազգային տոնի օրը», - ասել է «Վրացական երազանքի» խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ի պատասխան Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդների հայտարարության։
