Խորհրդարանական մեծամասնության անդամներից Գուրամ Մաճարաշվիլին Դանիայի դեսպանությանն անվանել է «գլոբալ պատերազմի կուսակցության մաս»։ Ռուսական օրենքին աջակցող պատգամավորն այսպես է արձագանքել Ժողովրդավարության փառատոնին, որն անցկացվել է Ծալենջիխայում և Թելավում՝ Դանիայի խորհրդարանի կողմից հիմնված կազմակերպության աջակցությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Տարբեր երկրների դեսպանություններն ու դոնորները ֆինանսավորում են հեղափոխական սցենարներ, ավտորիտարիզմ և հակաժողովրդավարական փառատոններ։ Այս փաստն ապացույցն է այն բանի, որ դոնորները ֆինանսավորում են այն կազմակերպություններին, որոնք պատրաստվում են հոկտեմբերի 27-ին, ոչ թե հոկտեմբերի 26-ին։
Դանիայի դեսպանությունը գլոբալ պատերազմի կուսակցության մաս է կազմում, որն ունի հրաման և պարտավոր է կատարել այդ հրամանը։ Դրա համար էլ պատասխաններ չունեն։ Ինչպե՞ս կարող է որևէ երկրի դեսպանություն պատասխան ունենալ, երբ սուբյեկտիվորեն ֆինանսավորում է ինչ-որ կուսակցության, տվյալ դեպքում՝ արմատական կուսակցության»,- ասել է Մաճարաշվիլին։
«Ժողովրդավարության փառատոնի» կազմակերպիչը՝ «Արևելյան Եվրոպայի բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոն» (EECMD) հասարակական կազմակերպությունը հրապարակայնորեն նշել է, որ միջոցառումն անցկացվում է «Կուսակցությունների և ժողովրդավարության դանիական ինստիտուտի» (DIPD) աջակցությամբ։ Փառատոնի գաղափարը գալիս է Դանիայից, ժողովրդական «Ֆոլկեմոդե» փառատոնից։ «Ֆոլկեմոդե» (Folkemødet) փառատոնը բաց բանավեճի հարթակ է, որտեղ քաղաքական գործիչները հանդիպում են քաղաքացիների և կազմակերպությունների հետ:
Ըստ EECMD-ի ծրագրերի տնօրեն Մայա Մաճավարիանիի՝ փառատոնի նպատակն է ստեղծել ոչ ֆորմալ տարածք, որտեղ քաղաքացիները կարող են հանդիպել քաղաքական կուսակցություններին, ծանոթանալ նրանց նախընտրական ծրագրերին, անձամբ հարցեր տալ նրանց և ավելին իմանալ Թբիլիսիում և մարզերում գործող ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության մասին, ծանոթանալ փոքր և միջին ձեռնարկատերերի, գրողների, երաժիշտների հետ, որոնք, ի վերջո, կնպաստեն քաղաքացիական և քաղաքական ներգրավվածությանը:
Փառատոնին մասնակցել են ընդդիմադիր կուսակցությունների մի մասը, այդ թվում՝ «Միացյալ ազգային շարժումը», «Ստրատեգիա Աղմաշենեբելին», «Ախալին», «Անա Դոլիձեն՝ հանուն ժողովրդին» և «Լելոն»։ Կազմակերպիչների խոսքով՝ հրավիրված են եղել բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանքը», սակայն նրանք մերժել են հրավերը։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն միջոցառումն անվանել է «ավտորիտարիզմի փառատոն» և այն գնահատել որպես արտաքին միջամտություն ընտրական գործընթացին։
«Որքան գիտեմ, այս այսպես կոչված ժողովրդավարության փառատոնին ցուցադրվել են այդ թվում Սաակաշվիլիի նկարները։ Սա նշանակում է, որ այնտեղ իրականում անցկացվում է «ավտորիտարիզմի փառատոն»։ Ամենատխուրն այն է, որ Վրաստանում «ավտորիտարիզմի փառատոնը» ուղղակիորեն ֆինանսավորվում է օտարերկրյա դոնորների կողմից»,- ասել է Կոբախիձեն։
Ժողովրդավարության փառատոնը կայացել է հուլիսի 27-ին՝ Ծալենջիխայում, օգոստոսի 3-ին՝ Թելավիում։ Միջոցառումը կանցկացվի նաև Քութայիսիում և Բաթումիում։
