Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետության նախարարների կաբինետը փոփոխություններ են կատարել այսպես կոչված պետական սահմանը հատելու օրենքում: Այսպես կոչված սահմանը հատելու համար անհրաժեշտ անցագիրը կտրվի օկուպացված Ջավայի և Ախալգորիի շրջանների աշխատակազմերի կողմից։ Մինչ այժմ, այն ստանալու համար պահանջվում էր դիմել դե ֆակտո Պետական անվտանգության կոմիտեին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
«Գործընթացը պարզեցնելու նպատակով կոմիտեն նպատակահարմար է գտնում դիմումների ընդունման և անցագրերի տրամադրման գործառույթները փոխանցել Ձաուի (Ջավա) և Լենինգորի (Ախալգորի) աշխատակազմերին։ Անցագիր տալու համար, կառավարության որոշման համաձայն, անհրաժեշտ է ներկայացնել ծննդյան վկայական։ Եթե վկայականը վրացերեն է, ապա պահանջվում է ռուսերեն նոտարական վավերացված թարգմանություն»,- ասել է Վալերիան Ալիխանտին, այսպես կոչված պետական անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայության պետի պաշտոնակատարը:
Նոր կարգի համաձայն, այսպես կոչված Հարավային Օսիայի քաղաքացու անձնագիր ունեցողներն այլևս պարտավոր չեն լինի ծննդյան վկայական ներկայացնել։
2022 թվականի օգոստոսից դե ֆակտո իշխանությունը «Ռազդախանի» (Օձիսի/Մոսաբրունի) և «Պերեուի» (Պերևի) այսպես կոչված անցակետերը բացում է յուրաքանչյուր ամսվա 20-ից 30-ը։ Մինչ այդ, երեք տարի շարունակ, այսպես կոչված սահմանը փակ էր:
Ըստ Ախալգորիում բնակվող քաղաքացիական ակտիվիստ Թամար Մեարաքիշվիլիի, վերջին ամիսներին մի քանի հազար անցագիր է տրվել օկուպացված շրջանների մշտական բնակիչներին, ինչպես նաև Ծերովանի գյուղի տեղահանվածներին։ Ըստ Մեարաքիշվիլիի՝ սկզբում կտրոնները տրվում էին նորմալ, սակայն վերջին շրջանում դժգոհների թիվն ավելանում է, և դա վերաբերում է ինչպես նոր անցագրերի ձեռքբերմանը, այնպես էլ արդեն տրվածների վավերականության ժամկետի երկարացմանը։ Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում օկուպացված Ախալգորիից Թբիլիսի հոսպիտալացվելու կարիք է ունեցել չորս հիվանդ, այդ թվում՝ մեկ քաղցկեղով հիվանդ, սակայն անցագրի բացակայության պատճառով տեղափոխել չի հաջողվել: Ոմանք երկու ամիս են սպասում իրենց անցագրերին։ Նաև Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում գտնվող հարազատները չեն կարողանում այցելել հիվանդներին։
Թամար Մեարաքիշվիլին ասում է, որ Ախալգորիում անցագրերի տրամադրումը ղեկավարում է շրջանային աշխատակազմի ղեկավար և դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևի ընկեր Ռեզո Դևիձեն, ով մարդկանցից կաշառք է պահանջում։
«Գաղտնիք չէ, թե ինչ արժե անցագիրը՝ սկսած ոչխարից, վերջացրած մեծ գումարով»,- գրում է Թամար Մեարաքիշվիլին և կոչ անում դե ֆակտո նախագահին անհապաղ լուծել խնդիրը։ «Նախ կոռումպացված Ռեզո Դևիձեն պետք է հեռացվի աշխատանքից, խիստ կանոններ մտցվեն և ըստ կարգի անցագրեր տրվեն՝ առանց հեռախոսազանգերի և պաշտոնյաների միջամտության։
