Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին կարծում է, որ 1995 թվականից Պրահայում տեղակայված Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի (RFE/RL) աշխատանքի շարունակությունը բխում է Եվրոպայի շահերից: Այս մասին նա ասել է հեռուստաբանավեճի ժամանակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
Ըստ Լիպավսկու՝ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը ներկայացնում է աջակցություն Արևելյան Եվրոպայի և Ասիայի ժողովրդավարական ուժերին:
«Պետք է քաղաքականապես մտածել, թե ինչ է նշանակում «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը Չեխիայի և Եվրոպայի համար։ Մեզ ձեռնտու է, որ մեր շուրջը չծաղկի տոտալիտարիզմը»,- ասել է Լիպավսկին։
Իր հեռուստատեսային ելույթից առաջ Լիպավսկին պլատֆորմ X-ում գրել էր, որ այսօր Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում նա և իր գործընկերները կքննարկեն, թե ինչպես գոնե մասամբ պահպանել «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը:
«Երբ «Ազատ Եվրոպան» առաջին անգամ սկսեց հեռարձակվել, դա փարոս էր ամբողջատիրության պատճառով ճշմարտությունից զրկվածների համար: Պերուտկան, Տիգրիդը և այլ աքսորյալներ իրենց խոսքերով պայքարում էին գրաքննության և ստի դեմ: Այսօր իրավիճակը տարբեր չէ։
Բելառուսից մինչև Իրան, Ռուսաստանից մինչև Աֆղանստան, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը» մնում են ճնշման տակ ապրող մարդկանց ազատ տեղեկատվության սակավաթիվ աղբյուրներից: Նրանց լռեցնելը կորուստ կլինի ոչ միայն նրանց, այլև բոլորիս համար, ովքեր հավատում են ժողովրդավարությանը»,- ասում է չեխ նախարարը։
Մարտի 14-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ կրճատելու Միացյալ Նահանգների Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը (USAGM): Գործակալությունը վերահսկում է «Ամերիկայի ձայնը» և ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող այլ հեռարձակող կազմակերպությունները, այդ թվում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը: «Ամերիկայի ձայնը» դադարեցրել է գործունեությունը, իսկ «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացվել է ֆինանսավորման դադարեցման մասին:
