Վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերի հայտարարությանն այն մասին, որ ռուսական օրենքի պայմաններում Վրաստանի համար Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ չեն սկսվի, և վերջինիս անվանել է «Լելո»-ի աջակից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Գերմանիայի դեսպանը «Լելո»-ի հետ գնացել էր տարածաշրջանում նախընտրական քարոզարշավի։ Նա Բոլնիս է գնացել «Լելո»-ի առաջնորդների հետ միասին։ Նման անլուրջ արարքների ֆոնին, ես չեմ կարող մեծ նշանակություն տալ այս մարդու հայտարարությանը։ Սա շատ տխուր իրադարձություն է։
Գերմանիան, որն ավանդաբար առանձնանում է որպես պատասխանատու պետություն, չպետք է նման դեսպաններ ուղարկի այնպիսի երկիր, ինչպիսին Վրաստանն է։
Հակավրացական հայտարարություններ անող դեսպանը մեզ համար արժեքավոր չի կարող լինել։ Սա հակավրացական հայտարարություն է, և ես հույս ունեմ, որ դա «Լելո»-ին աջակցող դեսպանի անձնական դիրքորոշումն է»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Պիտեր Ֆիշերը կարծում է, որ Վրաստանը շեղվել է եվրոպական ճանապարհից։ Դեռ ռուսական օրենքի վերջնական ընդունումից առաջ նա խոսում էր սպասվող հետևանքների մասին։
«Այս օրենքով դուք չեք կարողանա անդամակցել Եվրամիությանը, այս օրենքով չեք կարողանա Եվրամիության հետ անդամակցության բանակցություններ սկսել։ Դա շատ պարզ է՝ եթե ցանկանում եք անդամակցել ԵՄ-ին, պետք է համապատասխանեք մեր իրավական չափանիշներին՝ նորմերին և արժեքներին: Այս օրենքը չի համապատասխանում եվրոպական օրենսդրությանը։ Սա մեր առաջին ուղերձն է։ Այժմ կա 10 թեկնածու երկիր։ Վրաստանը նրանց մեջ առաջատարն էր, իսկ այժմ այն փաստացի վերջին տեղում է»,- մայիսի 29-ին ասել է դեսպանը։
Վրաստանի խորհրդարանը մայիսի 28-ին հաղթահարեց այպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վրա դրված նախագահի վետոն։
