Բուլղարիայում` Բուրգասի նավահանգիստներից մեկում, մոտ 38 մլն դոլար արժողությամբ 436 կիլոգրամ հերոին է հայտնաբերվել Բաթումիից ժամանած նավի վրա գտնվող բեռնատարի մեջ։ Պաշտոնապես հայտարարագրված բեռի ներսում թաքցված է եղել պոլիէթիլենային 434 փաթեթներով բաժանված թմրանյութ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 6 Դատարանը Նիկա Գվարամիայի նկատմամբ կալանք է կիրառել
Բուլղարիայի դատախազության տվյալներով՝ բեռնատարը ցամաքային ճանապարհով Ղրղզստանից Վրաստան է մտել հուլիսի վերջին, որից հետո Բաթումիի նավահանգստից տեղափոխվել է Բուլղարիա։ Բուլղարիայից նա պետք է ժամաներ Հունաստան՝ Ալեքսանդրուպոլիս։
«Խոսքը հերոինի մաքսանենգության մասին է, այսպես կոչված կովկասյան ճանապարհով»,- ասել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Ստեֆան Բակալովը։
Թմրանյութը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ մաքսավորները ստուգել են բեռնատարը նավահանգստում անսովոր երկար մնալուց հետո: Փաստաթղթերի համաձայն՝ նա տեղափոխում էր 4 մալուխային մեքենա, սակայն ռենտգեն հետազոտությամբ մեքենաների մեջ հայտնաբերվել են խոռոչներ, որոնցում դրված է եղել թմրանյութը։
Դատախազությունը գործի առնչությամբ ոչ ոքի չի ձերբակալել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բուլղարիայում թմրանյութերի ապօրինի շրջանառությունը պատժվում է 15-ից 20 տարվա ազատազրկմամբ։
Վրաստանի իրավապահ մարմինները չեն արձագանքում Բուլղարիայի դատախազության տարածած տեղեկատվությանը։
