Բոլնիսիի մունիցիպալիտետի Դիսվելի գյուղի մոտ ռազմական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Այս մասին «Վրաստանի լուրերին» հայտնել է քաղաքապետի ներկայացուցիչ Դիմիտրի Մոդեբաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Ուղղաթիռը կործանվել է Բոլնիսիի վարչական միավորի տարածքում։ Մոտակայքում կա ռազմաբազա, որտեղ այժմ գործում է միայն պարաշյուտային պատրաստության դպրոցը։ Ըստ իմ տեղեկությունների՝ կործանվել է ՊՆ-ին պատկանող «ՍՈՒ» տեսակի ուղղաթիռ, որի մեջ օդում կրակ է բռնկվել, և օդաչուն, հավանաբար, չի հասցրել նետվել»,- ասել է Դիմիտրի Մոդեբաձեն։
Ուղղաթիռը կործանվել է ժամը 13։00-ի սահմաններում՝ ռազմաբազայից երեք կիլոմետր հեռավորության վրա։
Պաշտպանության նախարարությունն ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունը հաստատել է դեպքից մի քանի ժամ անց։ Գերատեսչությունը հայտարարել է, որ պլանային զորավարժությունների ժամանակ, որին ներգրավված է եղել ավիացիոն բաղադրիչը, պաշտպանության ուժերին պատկանող ինքնաթիռներից մեկը՝ Սու-25-ը, վթարի է ենթարկվել։ Կործանման հետևանքով զոհվել է Պաշտպանության ուժերի ավիացիայի և օդային հրամանատարության օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին։
«Նշված միջադեպի պատճառները պարզելու նպատակով ՊՆ համապատասխան ծառայությունները մանրամասն քննություն են իրականացնում»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
