«Վրացական երազանքի» խորհրդարանը կընդունի լրացուցիչ օրենսդրական փոփոխություններ՝ սահմանափակելու հավաքների և արտահայտվելու ազատությունը: Ինչպես հայտարարել է այսպես կոչված խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն, վարչական կալանքի ժամկետը կավելանա մինչև 60 օր, իսկ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալը կհամարվի ծանր հանցագործություն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Վրացական երազանքի» գրասենյակում կայացած հանդիպումից հետո անցկացրած ճեպազրույցում Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ նախաձեռնությամբ՝
- արգելվում է հավաքների անցկացումը փակ տարածքներում/շենքերում՝ առանց սեփականատիրոջ նախնական համաձայնության,
- ավելանում է մանր խուլիգանության, վանդալիզմի, իրավապահների պահանջներին չենթարկվելու և վիրավորելու, դատարանների մուտքերը փակելու համար վարչական իրավախախտումների համար տուգանքները։ Վարչական կալանքի ժամկետը 15-ից կդառնա 60 օր։
- պետական կամ քաղաքական պաշտոնյայի կամ հանրային ծառայողի հանդեպ բանավոր վիրավորանքները, որոնք կապված են նրա գործունեության հետ, կհամարվեն վարչական իրավախախտումներ, որոնց համար նույնպես «սահմանվում են խիստ պատժամիջոցներ»,
- բռնության հրապարակային կոչը, որը նախկինում պատժվում էր տուգանքով և հասարակական աշխատանքով, կպատժվի մինչև 3 տարի ազատազրկմամբ,
- ոստիկանության ծառայողների նկատմամբ դիմադրություն ցույց տալու, սպառնալու և բռնություն գործադրելու համար քրեական ազատազրկման ժամկետը կավելացվի։ «Սա կտեղափոխվի ծանր հանցագործությունների կատեգորիա՝ տվյալ դեպքում 5-ից 6 տարի [ազատազրկում]»,- ասել է Մդինարաձեն։
- ոստիկանության աշխատակցի առողջությունը վնասելու համար պատիժը կավելանա,
- քաղաքական պաշտոնյայի, պետական ծառայողի կամ հանրային ծառայողի նկատմամբ հարձակումը կամ բռնության սպառնալիքը պատժվելու է քրեական օրենքով։
«Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ շատ դեպքերում լավ պատրաստված գործակալական ատոմը, որը հաճախ բաղկացած է ընդամենը չորս հարյուր հոգուց, կազմակերպված օտար ուժերի կողմից, կոպտորեն ոտնահարում է չորս միլիոն մարդու՝ այս երկրի քաղաքացիների իրավունքները։ Հենց այս անոմալիան շտկելու համար ենք նախաձեռնում օրենսդրական փոփոխություններ, որպեսզի երկրի անարդյունավետ կառավարմանը միտված օրենքները փոխարինվեն նորմերով, որոնք կապահովեն, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն ունենա երկիրը կառավարելու համապատասխան լծակներ և միջոցներ», - ասել է Մամուկա Մդինարաձեն։
Արդեն 68-րդ օրն է Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց պահանջն է նոր խորհրդարանական ընտրությունների նշանակումը և ապօրինի ձերբակալվածների ազատ արձակումը։ «Վրացական երազանքը» փորձում է ճնշել քաղաքացիների բողոքը՝ ընդունելով ռեպրեսիվ օրենքներ և օգտագործելով ոստիկանական ուժեր։
