Հորդառատ անձրևը Գուրիայում գետերի վարարման պատճառ է դարձել, ջրի տակ են անցել բնակելի տներ, կոտրվել են ծառեր, ակտիվացել են սողանքային գործընթացներ, մի քանի գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից։ Լանչխութիի գյուղերում մի քանի տուն է ավերվել։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն է ուղարկվել ավելի քան 100 հաղորդագրություն։ Փրկարարները որոնում են 3 անձի, այդ թվում՝ 2 անչափահասի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Լեսի գետի վարարման հետևանքով Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի միջազգային նշանակության ավտոճանապարհի 40-րդ և 56-րդ կիլոմետրերին ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Արգելքի ժամանակահատվածում ավտոմեքենաները կարող են երթևեկել Սենակի-Փոտի (Ասաքցևի)-Սարփի մայրուղով։
Հողաթափման պատճառով Շուխութի-Ացանա-Մամաթի-Ձիմիթի ավտոճանապարհի 2-րդ և 12-րդ կմ հատվածում ճանապարհը երկկողմանի փակ է, այս փուլում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
