Գորիի մունիցիպալիտետի Բերշուեթի գյուղի մերձակայքում գտնվող օկուպացված տարածքում օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինի ձերբակալել են Վրաստանի քաղաքացի՝ 55-ամյա Թամազ Գլուրջիձեին։ Նրան տեղափոխել են Ցխինվալիի մեկուսարան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 4 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 5 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
- 6 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
Գլուրջիձեի հարազատների խոսքով՝ նա համագյուղացու մոտ հյուր է գնացել և այդպես էլ չի վերադարձել։ Նա Ցխինվալիից հեռախոսով կապվել է ընտանիքի անդամների հետ և հայտնել, որ ձերբակալված է։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ անմիջապես միացվել է թեժ գիծը, և Եվրամիության դիտորդական առաքելությունը տեղեկացվել է անօրինական կալանավորման փաստի մասին։ Դեպքի մասին տեղեկացվել են Ժնևի միջազգային քննարկումների համանախագահները և միջազգային գործընկերները։
Ցխինվալիի բանտում անօրինական կալանքի տակ են մնում Վրաստանի չորս քաղաքացիներ՝ Գելա Իոբաշվիլին, Կախաբեր Նաթաձեն, Լաշա Խեթերելին և նախկին զինծառայող Մամուկա Չխիկվաձեն, ով ձերբակալվել էր 2021 թվականի դեկտեմբերին և դատապարտվել 3,8 տարվա ազատազրկման։
Անցյալ տարի Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն ուժերը Աբխազիայի ուղղությամբ ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի 11 քաղաքացու, Ցխինվալիում` 70-ին: Իրակլի Բեբուան անօրինական կալանքի տակ է օկուպացված Աբխազիայում, ով ձերբակալվել էր Գալիի շրջանում 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Աբխազիայի դրոշն այրելու համար։
Փաստը պատկերող տեսանյութում Բեբուան ասում է, որ միտումնավոր այրել է դրոշը, քանի որ իրեն դուր չի գալիս սեպտեմբերի 27-ը՝ Սոխումիի անկման օրը, Աբխազիայում որպես տոն նշել, և «ուզում է, որ վրացիներն ու աբխազները եղբայր լինեն»:
Իրակլի Բեբուային ձերբակալել են դրոշն այրելուց մի քանի րոպե անց։ Նույն օրը նրա տանը խուզարկության ժամանակ դե ֆակտո ոստիկանությունը նռնակ է հայտնաբերել, որն իբր Բեբուան պահել է իր բարձի տակ։ Աբխազիայի դե ֆակտո դատարանը Բեբուային դատապարտել է 9 տարվա ազատազրկման և պարտադրել 10 հազար ռուբլի տուգանք վճարել։
Բեբուայի տեղացի փաստաբան Ապոլոն Գելեդիայի խոսքով, ընդհանուր ռեժիմի գաղութում պատիժը կրելու մեկ օրը հաշվվում է երկու օր, ուստի Բեբուան բանտում կլինի 4 տարի և վեց ամիս։
