«Վրացական երազանքի» ցուցակով 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Բայա Կվիցիանին նշանակվել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրամանն արձակել է նոյեմբերի 14-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Բայա Կվիցիանին, ով նաև զբաղեցրել է խորհրդարանի Կրթության և գիտության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, «Վրացական երազանքի» 170 անդամից բաղկացած ցուցակում չէր ներառվել այս տարվա խորհրդարանական ընտրությունների համար, թեև իշխող կուսակցության ցուցակում 16-րդ համարով էր ընդգրկվել նրա քրոջ՝ Մակա Կվիցիանիի ամուսինը՝ գործարար Շոթա Բերեկաշվիլին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփ արձանագրության համաձայն՝ Բերեկաշվիլին ընտրվել է 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր։
Նոյեմբերի 14-ին և հոկտեմբերի 17-ին վարչապետի հրամաններով Աննա Մղեբրիշվիլին, Գիորգի Մոդեբաձեն և Թամար Մախարաշվիլին նույնպես նշանակվել են կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարարներ։
Հոկտեմբերից Գերագույն դատարանի նախկին դատավոր Ալեքսանդր Ծուլաձեն զբաղեցնում է կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնը։ 2023 թվականի դեկտեմբերից Ծուլաձեն աշխատել է որպես կրթության նախարարի առաջին տեղակալ, իսկ օգոստոսից հոկտեմբեր եղել է Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի տնօրենը։
Կրթության, գիտության և երիտասարդության նախարարն ընդհանուր առմամբ ունի 6 տեղակալ։ Գիորգի Ջինճարաձեն և Գելա Գելաձեն մնացել են իրենց պաշտոններում Ծուլաձեի՝ նախարար նշանակվելուց հետո։
