Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը ցավակցում է Ուկրաինայի Բախմուտ քաղաքի մոտ զոհված վրացիներ Բադրի Մարկելիայի, Ռոմեո Կվարացխելիայի, Ռոմեո Փիչխաիայի, Մերաբ Ալադաշվիլիի և Ավթո Ռուռուայի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Ձեր ու մեր վիշտը մեծ է դեկտեմբերի 3-ին Բախմուտի մոտ կատաղի ճակատամարտի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հինգ վրացիների՝ Ավթանդիլի, Ռոմեոյի, Ռոմեոյի, Մերաբի և Բադրիի զոհվելու պատճառով։
Մենք աղոթում ենք, որպեսզի Տերը շնորհի արդարներին իրենց անմահ հոգին և շնորհի ձեզ աղոթքի զորություն և անսասան հավատք, որ կյանքը չի ավարտվում մահով, այլ հավերժական, ճշմարիտ կյանքի սկիզբն է, որին մենք բոլորս պետք է պատրաստվենք. - ասվում է պատրիարքի ցավակցական հեռագրում, որը հրապարակել է Պատրիարքարանը։
Դոնեցկի մարզի Բախմուտում դեկտեմբերի 3-ին հինգ վրացի մարտիկ է զոհվել։ Նրանց դիակները դեռևս չի հաջողվում դուրս բերել, քանի որ տարածքը օկուպացված է ռուս զինվորականների կողմից։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 1-ին, Կիևում մահացել էր մեկ այլ վրացի մարտիկ՝ 27-ամյա Ջաբա (Ջամբուլատ) Խոփերիան։ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմն արդեն 34 վրացու կյանք է խլել: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայում զոհված վրացիներին անվանել է «խեղճ տղաներ» և ասել, որ նրանց «պատերազմի կուսակցությունն» է տանում կռվի։
Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը, ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին, ով նոյեմբերի 20-ին դարձել է 76 տարեկան։ Շնորհավորանքի տեքստը տարածել է Ռուսաստանի պատրիարքարանը։
Ռուս պատրիարքի նկատմամբ Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պատժամիջոցներ են կիրառել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար։ Պատժամիջոց էր պատրաստվում կիրառել նաև Եվրոպական միությունը, սակայն, Հունգարիայի հակազդեցության պատճառով, Մոսկվայի և Համայն Ռուսիո 16-րդ պատրիարքի (Վլադիմիր Գունդիաև) անունն ու ազգանունը չի ներառվել պատժամիջոցների վեցերորդ փաթեթում։
Պատրիարք Կիրիլը ճանաչում է Վրաստանի օկուպացված տարածքների, Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի այսպես կոչված անկախությունը:
