Բաթումիի Անգիսի փողոցում կառուցվող նորակառույց շենքի տասներեքերորդ հարկից մոտ 40 տարեկան տղամարդն ընկել է ու մահացել։ Աջարիայի հեռուստատեսությունը, հիմնվելով աշխատող անձանցից մեկի վրա, հայտնում է, որ տղամարդը բնակարաններից մեկում վերանորոգման աշխատանքներ է կատարել։
Վրաստանում 2021 թվականին աշխատավայրում մահացել է 34 (տղամարդ), 253 մարդ (37 կին և 216 տղամարդ) վիրավորվել է։ Մահացությունների և վնասվածքների զգալի մասը, ինչպես 2020 թվականին, բաժին է ընկնում հանքարդյունաբերության և հանքերի, բնակելի/ոչ բնակելի շինարարությունների կառուցման ոլորտին:
2021 թվականին աշխատավայրում մահացությունների թիվը 2020-ի համեմատ նվազել է 13%-ով, 2019-ի համեմատ՝ 24%-ով, իսկ 2018-ի համեմատ՝ 42%-ով։
2021 թվականին ՆԳՆ-ն արձանագրել է աշխատանքներ կատարելու ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետ կապված 200 հանցագործություն, որից բացահայտվել է 17-ը, 2022 թվականի հունվարից օգոստոս ամիսներին գրանցվել է 110 հանցագործություն, որից բացահայտվել է 14-ը։
