Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Թբիլիսիի ժամանակով 13:02-ին, 5.0 մագնիտուդ ուժգնությամբ (ML) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, Սև ծովում՝ Վրաստանի սահմանից 61 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժը հատկապես զգացվել է Բաթումիում և Վրաստանի այլ շրջաններում։
Երկու օր առաջ՝ նոյեմբերի 13-ին, 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գուրիայում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չոխատաուրիի մունիցիպալիտետի Բուքսիեթի գյուղում։
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։
