Բաթումիի բուլվարում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ինչի հետևանքով բատուտի վրա գտնվող 9-ամյա երեխան մահացել է, իսկ նրա 3-ամյա եղբայրը՝ վիրավորվել, ոստիկանները մեկ անձի են ձերբակալել։ ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվել է 65-ամյա տղամարդ, որը պատասխանատու էր բատուտի անվտանգության և շահագործման կանոնների համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Մարտի 12-ին, ուշ գիշերին, բուլվարում գտնվող բատուտը շրջվել է, իսկ կառույցի վրա այդ պահին եղել է երկու երեխա։ 9-ամյա տղան հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է: Երկրորդ տուժածի վիճակը ծանր է, նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։
«Հետաքննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը պատասխանատու է եղել բուլվարում տեղակայված այսպես կոչված բատուտի անվտանգության և շահագործման կանոնների պահպանման համար, թեև նա չի կարողացել ապահովել ստանձնած պարտավորությունների կատարումը», - հայտնել են ՆԳՆ-ից։
Գործը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով, որը վերաբերում է անվտանգության կանոնների խախտմանը, որը հանգեցրել է մարդկային զոհերի։ Հանցագործությունը պատժվում է տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկելով՝ երեք տարի ժամկետով կամ առանց դրա։
