Բաքվի Բինագադի թաղամասի կահույքի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Զոհվածների թվում կա նաև Վրաստանի քաղաքացի։ Բոլնիսիի մունիցիպալիտետի Նախիդուրի գյուղից 35-ամյա մի տղամարդ աշխատանքի բերումով գտնվել է Բաքվում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ադրբեջանի ԱԻ նախարարությունից հայտնում են, որ որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Կահույքի արտադրամասում դեկտեմբերի 15-ի ցերեկը տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է հրդեհ, և ամբողջությամբ ավերվել է 2750 քմ տարածք։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժել է 24 մարդ, իսկ փլատակների տակից դուրս է բերվել 3 մարդ։
Ադրբեջանի դատախազությունը հետաքննություն է սկսել հրդեհային անվտանգության կանոնների խախտման և անփութության հոդվածներով։ Ինչպես հայտնել են գերատեսչությունից՝ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ՝ պարզելու պայթյունի պատճառը, պատճառված վնասը, ինչպես նաև այլ հանգամանքներ։
