Բորջոմիի մունիցիպալիտետի Բակուրիանի ավանում փնտրում են ձնահյուսի տակ մնացած մարդու։ Քաղաքապետի ներկայացուցիչ Քեթևան Լոնդարիձեի տեղեկություններով՝ մի քանի հոգի ձնագնացներով գնացել են Ցիխիսջվարիի ուղղությամբ, երբ ձնահյուսը սկսվել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են փրկարարներ և անօդաչու թռչող սարքեր։
«Հրշեջ-փրկարարները և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ մոբիլիզացված են Բորջոմիի մունիցիպալիտետի Բակուրիանի քաղաքում, որտեղ լեռան լանջից ձյան զանգված է պոկվել։
Ըստ առկա տեղեկությունների՝ ձնահյուսի տակ հավանաբար մնացել է մեկ մարդ, ում որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են փրկարարական անօդաչու թռչող սարքերը և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հատուկ իրավիճակների արձագանքման գլխավոր բաժնի փրկարարները։
Նաև փրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով, լրացուցիչ փրկարարական ջոկատի հետ միասին, ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռն արդեն մեկնել է Թբիլիսիից»,- ասված է հաղորդագրությունում։
Նախորդ օրերին Բակուրիանիում ձյուն էր տեղում, իսկ այսօր առանց տեղումների եղանակ է։
