Վրաստանի Ազգային բանկը արտարժույթի աճուրդում վաճառել է ևս 60 000 000 ԱՄՆ դոլար։ Միջին կշռված փոխարժեքը կազմել է 2,8635։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ինչպես նշվում է Ազգային բանկում, այս միջամտության նպատակն է նվազեցնել հնարավոր բացասական ազդեցությունը շուկայի սպասումների վրա՝ միանգամյա խոշոր գործարքների արդյունքում։
«Միանգամյա խոշոր գործարքները, մասնավորապես, ֆինանսական հատվածի կողմից, նախորդ տարիներին թողարկված լարիով պարտավորությունների մարումը, շահաբաժինների վճարումը, արտարժույթի շուկայում ժամանակավորապես մեծացնում են արտարժույթի պահանջարկը։ Որպեսզի այդ գործարքները փոխարժեքի չափից ավելի տատանումներ չառաջացնեն, Ազգային բանկը ըստ անհրաժեշտության արտարժույթի աճուրդների միջոցով շուկա է տրամադրում արտարժույթ»,- պարզաբանում են Ազգային բանկը։
Վրաստանի խորհրդարանի կողմից, այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունումից հետո, վերջին մեկ ամսում Ազգային բանկը վաճառել է ընդհանուր առմամբ 168 700 000 ԱՄՆ դոլար՝ մայիսի 16-ին՝ 60 միլիոն, մայիսի 28-ին՝ 48,7 միլիոն, հունիսի 11-ին՝ 60 միլիոն։ Չնայած դրան՝ լարին շարունակում է արժեզրկվել դոլարի ու եվրոյի նկատմամբ։ Եթե մայիսի 11-ին մեկ ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը կազմում էր 2,6755 լարի, իսկ եվրոյինը՝ 2,8837, ապա այսօր, ըստ պաշտոնական փոխարժեքի, 1 ԱՄՆ դոլարն արժե 2,8490 կարի, իսկ 1 եվրոն՝ 3,0584 լարի։
