Վրաստանի Ազգային բանկի հայտարարությամբ՝ վերջին շրջանում խարդախության դեպքեր են գրանցվել, որոնք իրականացվում են հատուկ ծրագրերի, այդ թվում՝ AnyDesk-ի միջոցով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
- 5 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Մասնավորապես, տարբեր մեթոդների միջոցով՝ գովազդային հոլովակներով, սոցիալական ճարտարագիտությամբ, փող ներդնելու դիմաց բարձր եկամուտներ խոստանալով և այլ մեթոդներով, օգտատերերին խրախուսվում է ներբեռնել և տեղադրել հատուկ ծրագրեր/հավելվածներ իրենց էլեկտրոնային սարքերում, այդ թվում՝ բջջային հեռախոսներում: Ազգային բանկը պարզաբանում է, որ ներբեռնված ծրագրերը խարդախներին հնարավորություն են տվել հեռավար վերահսկել և ազդեցություն ունենալ հեռախոսների կամ տարբեր հավելվածների, այդ թվում՝ բջջային բանկի, այսպես կոչված SMS հաղորդագրություններ վրա:
Եղել են նաև դեպքեր, երբ խարդախները կարողացել են օգտատիրոջ անունով վարկեր ձևակերպել, վաղաժամկետ դադարեցնել ավանդները և միջոցներ փոխանցել տարբեր հաշիվների, այդ թվում՝ վիրտուալ ակտիվների գնման համար:
Վրաստանի Ազգային բանկը հորդորում է քաղաքացիներին հատուկ ուշադրություն և զգուշություն ցուցաբերել ինտերնետ/վիրտուալ տարածքում տարածված առաջարկներին, ինչպես նաև իրենց անձնական, այդ թվում՝ ֆինանսական տվյալների հրապարակման ժամանակ։ Նախ և առաջ պետք է որոնել առաջարկն անող ընկերության հուսալիության և գործունեության մասին տեղեկություն, և եթե ընկերությունը վստահելի և ծանոթ է թվում, պետք է ստուգել առաջարկի իսկությունը ընկերությունից:
