Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Վրաստանի Ազգային բանկը իր պահուստներից վաճառել է ևս 40 մլն ԱՄՆ դոլար, սակայն ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,24 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 0,86 թեթրիով։ Այսօրվա առքուվաճառքի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2,7198 լարի, եվրոյի պաշտոնական արժեքը՝ 2,9442 լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 2 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Վրաստանի Ազգային բանկի 2024 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած արտարժույթի աճուրդում ՎԱԲ-ը վաճառել է 40 000 000 ԱՄՆ դոլար։ Միջին կշռված փոխարժեքը կազմել է 2,7199»,- ասված է Ազգային բանկի հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերին Ազգային բանկն արդեն կատարել է չորս ինտերվենցիա և ընդհանուր առմամբ վաճառել 213 400 000 ԱՄՆ դոլար.
- Հոկտեմբերի 8 - Աճուրդում վաճառվել է 48 500 000 ԱՄՆ դոլար,
- Հոկտեմբերի 16 - Աճուրդում վաճառվել է 64 900 000 ԱՄՆ դոլար,
- Հոկտեմբերի 23 - Աճուրդում վաճառվել է 60 000 000 ԱՄՆ դոլար,
- Հոկտեմբերի 25 - Աճուրդում վաճառվել է 40 000 000 ԱՄՆ դոլար։

Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։