Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ձյան և մերկասառույցի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհին արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մյուս տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։
Բքի և սահմանափակ տեսանելիության պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մյուս տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում փետրվարի 5-ից 8-ը սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, տեղ-տեղ առատ (հիմնականում արևմտյան շրջաններում), լեռնային շրջաններում սպասվում է մառախուղ, բուք, ճանապարհներին մերկասառույց, ձնահյուսի վտանգ, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում։ Ծովում հնարավոր է ուժեղ՝ մինչև 6 բալանոց փոթորիկ։ Փետրվարի 6-ին սպասվում է շատ ուժեղ քամի։
Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում և սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբ և ակտիվացում լեռնային շրջաններում։
