Թբիլիսիի Վաժա Փշավելայի պողոտայում գտնվող «Ավերսի» կլինիկայից երեկ՝ ժամը 13:00-ի սահմաններում, երեք կալանավոր է փախել։ Նրանք բուժզննության համար են տեղափոխվել կլինիկա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 2 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 3 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 4 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 5 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 6 Մենք չենք ճանաչում Վրաստանի գործող կառավարությունը․ Եվրոպական խորհրդարան
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ հանցագործության այս տեսակը տեղի է ունենում բոլոր պետություններում։ Նախարարը փախուստի դիմած կալանավորներին կոչ է արել ժամանակին ուշքի գալ և հանձնվել իրավապահներին։
«Մենք աշխատում ենք ՆԳՆ-ի հետ համակարգված, և, բնականաբար, ձեռնարկվում են բոլոր տեսակի միջոցները, որպեսզի այդ մարդիկ ժամանակին բերման ենթարկվեն, որպեսզի հասարակության համար վտանգ չստեղծեն։ Ոչ մի վտանգավոր բան չկա։ Որևէ աշխատողի կողմից օրենքի խախտում հայտնաբերելու դեպքում այս աշխատակցի նկատմամբ կկիրառվի համապատասխան գործողություն։
Կոչ եմ անում նաև նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև մարդկանց, որոնք կարող են կապ ունենալ նրանց հետ, ցանկացած աջակցություն այս մարդկանց համար ծանր հանցագործություն է։ Եթե որևէ մեկն օգնի այդ մարդկանց թաքնվել, նրանք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասել է նախարարը։
