Հարձակման է ենթարկվել «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։ Այս մասին տեղեկությունը տարածել է կուսակցության անդամներից Անա Կուրաշվիլին։ Ինչպես գրում է նա Ֆեյսբուքում, դեպքը տեղի է ունեցել առավոտյան Գորիում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
 - 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
 - 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
 - 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
 
«Գնում էինք ճամբար, կանգ առանք Գորիի Սմարթում, աղջիկները մտան խանութ, ու այդ ժամանակ մեքենայի մեջ մենակ նստած Ջափարիձեի վրա հարձակվեց մի խելագար։ Ամեն ինչ շատ արագ կատարվեց։ Զուրան վնասվածք ունի աչքի շրջանում։ Վտանգավոր է այս երկրում ապրելը»,- գրել է Անա Կուրաշվիլին Ֆեյսբուքում, իսկ գրառման տակ գտնվող մեկնաբանություններում նշել. «Բացել է մեքենայի դուռը, ասել՝ ինչպես կարելի է այդպես խոսել պատրիարքի մասին ու հարվածել նրան»։
Ինքը՝ Զուրաբ Ջափարիձեն, հաստատել է տեղեկությունը։ Նրա խոսքով՝ իրեն լավ է զգում։
Այս պահին հայտնի չէ՝ արդյոք ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել։ Կուսակցությունը հայտարարել է, որ հարձակումից հետո վերադարձել են Թբիլիսի, իսկ Զուրաբ Ջափարիձեն գտնվում է ոստիկանական բաժանմունքում։
																
                  