Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է արտերկրում բացված 67 տեղամասերից 58-ի արդյունքները։ Նախնական տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող էմիգրանտների առնվազն 75%-ը քվեարկել է ընդդիմադիր կուսակցությունների օգտին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Այս պահին կուսակցությունների միջև ձայները բաշխվում են հետևյալ կերպ.
- «Փոփոխությունների կոալիցիա» - 31.923% (8036 ընտրող)
- «Միասնություն-Ազգային շարժում» - 19.843% (4995 ընտրող)
- «Ուժեղ Վրաստան» - 14․667% (3692 ընտրող)
- «Վրացական երազանք» - 15% (3776 ընտրող)
- «Գախարիան հանուն Վրաստանի - 8,716% (2194 ընտրող)
Վրաստանի վարչապետը արտասահմանյան ընտրատեղամասերում իշխող կուսակցության ձախողումը բացատրել է արտերկրում բնակվող քաղաքացիների «տեղեկատվության պակասով» և «քարոզչության» ազդեցությամբ։
«Սա նշան է, որ այդ մարդիկ ունեն տեղեկատվության պակաս։ Դուք գիտեք, որ ապատեղեկատվության, քարոզչության հեղեղ կա։ Վերջին հաշվով, եթե քո աչքով չես տեսնում, թե ինչ է կատարվում երկրում, կարող ես շատ ավելի հեշտ ընկնել այս քարոզչության ազդեցության տակ։
Վրաստանում նույնպես շատ ուժեղ է քարոզչությունը։ Կա կոպիտ քարոզչության տարափ, կա այսպես կոչված բուլինգ և այլն: Բայց, ի վերջո, Վրաստանում ապրողները սեփական աչքերով են տեսնում, թե ինչպես է զարգանում այս երկիրը։ Հետևաբար, այս քարոզչությունը շատ ավելի քիչ ազդեցություն ունի Վրաստանում ապրող մարդկանց վրա, քան այլ երկրներում ապրող մարդկանց վրա: Ուստի այս տարբերությունը կարելի է շատ հեշտությամբ բացատրել»,- ասել է Կոբախիձեն։
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների համար արտասահմանում բացվել է 67 ընտրատեղամաս՝ 42 երկրի 53 քաղաքներում։ Նշված տեղամասերի հատուկ ցուցակներում ներառվել է 95 910 ընտրող։
