Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է Վրաստանի քաղաքացիության մասին օրգանական օրենքում կատարվելիք փոփոխությունները, որոնք կհեշտացնեն արտերկրում ապրող հայրենակիցների համար Վրաստանի քաղաքացիություն ստանալը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 4 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 5 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 6 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
«Ինչպես գիտեք, Վրաստանի Սահմանադրության համաձայն, պետությունը հոգ է տանում արտերկրում ապրող հայրենակիցների հետ հարաբերությունների պահպանման ու զարգացման մասին։ Այդ իսկ պատճառով մեր կողմից որոշում կայացվեց, որ պետությունը պետք է ամեն ինչ անի, իհարկե ողջամիտ սահմաններում, որպեսզի հնարավորինս պարզեցնի ընթացակարգերը արտերկրում ապրող մեր հայրենակիցների համար, որոնք որոշում են կայացրել ստանալ Վրաստանի քաղաքացիություն։
Վրաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը համապատասխան քննություն կհանձնի՝ նախքան Պետական ծառայությունների զարգացման գործակալություն քաղաքացիություն ստանալու համար դիմելը, իսկ անբավարար արդյունքների դեպքում գործակալությունը այլևս չի սկսի քաղաքացիություն տրամադրելու ֆորմալ ընթացակարգեր՝ այդպիսով խնայելով ժամանակ և ռեսուրսներ։
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է այն մասին, որ քննությունը անհաջող հանձնելու դեպքում անձը իրավունք կունենա վերահանձնել քննությունը՝ առանց սահմանափակման։ Դրական արդյունքի դեպքում այն կգործի մեկ տարի։
Նաև, Վրաստանի քաղաքացիություն ստանալու դիմումի վերաբերյալ վերջնական բացասական որոշման դեպքում քաղաքացիության տրամադրման ընթացակարգը նորից սկսելու ժամկետը կրճատվում է մեկ տարուց մինչև վեց ամիս, ինչը զգալի օգուտ կլինի նրանց համար, որոնք ցանկանում են ստանալ Վրաստանի քաղաքացիություն։
Նաև, չորրորդ փոփոխությունը կապված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հանդեպ մեր ստանձնած պարտավորությունների հետ, ըստ որի՝ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից քաղաքացիություն ստանալու համար սահմանված Վրաստանում բնակվելու 10-ամյա ժամկետը կնվազի մինչև 5 տարի»,- ասել է արդարադատության նախարարը։
