Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է, որ Եվգենի Պրիմակովի անվան կենտրոնի ղեկավար Դիմիտրի Լորթքիփանիձեի տարածած տեղեկատվությունը, թե իբր Ռուսաստանի ֆինանսավորմամբ Վրաստանում ռուս-վրացական համալսարան է բացվում, չի համապատասխանում իրականությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Նախարարությունը պարզաբանում է, որ Կրթության որակի զարգացման ազգային կենտրոն ռուս-վրացական ուսումնարան բացելու խնդրանքով դիմում չի ներկայացվել, և Վրաստանում ոչ մի ուսումնարան իրավունք չունի կրթական գործունեություն իրականացնել առանց կենտրոնի թույլտվության։ Թույլտվությունը պարտադիր է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սուբյեկտների համար:
«Ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Վրաստանի կրթական համակարգում նման ուսումնական հաստատության բացման վերաբերյալ ոչ մի ընթացակարգ չի ընթանում։
Այս առնչությամբ տարածված տեղեկությունը ապատեղեկատվություն է, որը ծառայում է հանրությանը մոլորեցնելուն, կրթական համակարգը և կառավարությանը միտումնավոր վարկաբեկելուն»,- ասված է ԿԳ նախարարության կողմից այսօր տարածած հայտարարության մեջ։
Դիմիտրի Լորթքիփանիձեն ռուսամետ «Վրաստանը և աշխարհը» հրատարակությանը հայտնել է, որ Թբիլիսիում նախատեսվում է բացել վրաց-ռուսական համալսարան, որտեղ ուսումը կֆինանսավորի Ռուսաստանը։ «Այս փուլում մենք հարմար վայր ենք փնտրում այս ուսումնական հաստատության համար»,- ասել է Լորթքիփանիձեն՝ նշելով, որ այս հարցի վերաբերյալ ավելի շատ մանրամասներ հայտնի կդառնան սեպտեմբերի վերջին։
