Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Փրայդի փառատոնի» մեկնարկից մի քանի ժամ առաջ հայտարարություն է տարածել և կոչ արել համապատասխան մարմիններին ապահովել միջոցառման մասնակիցների խոսքի ազատության պաշտպանությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
«Վրաստանի նախագահը կարծում է, որ խոսքի և արտահայտվելու ազատությունը մարդու հիմնարար իրավունքն է, և այն, ինչ հակասում է այս սկզբունքին, անընդունելի է։ Անթույլատրելի է խրախուսել բռնությունն ու բռնի խմբերին: Վրաստանի նախագահը կոչ է անում համապատասխան մարմիններին ապահովել «Փրայդի փառատոնի» անվտանգ անցկացումը և մասնակիցների խոսքի ու արտահայտվելու ազատությունը, որը պաշտպանված է Սահմանադրությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Նախագահի հանձնարարությամբ «Փրայդի փառատոնին» ներկա կլինի նաև մարդու իրավունքների հարցերով իր խորհրդականը։
Այսօր՝ հուլիսի 8-ին, «Թբիլիսի Փրայդի» շաբաթվա շրջանակներում Թբիլիսիում՝ փակ տարածքում կանցկացվի փառատոն, որը ԼԳԲՏՔ+ համայնքն անցկացնում է արդեն երրորդ տարին։ Հոմոֆոբ և բռնի խմբերը կեղծ տեղեկություններ են տարածել, թե իբր Թբիլիսիի փողոցներում նախատեսվում է այսպես կոչված գեյ-շքերթ անցկացնել, և այս կերպ փորձում են մոբիլիզացնել քաղաքացիներին, այդ թվում՝ շրջաններից։ Ռուսամետ, բռնի և հոմոֆոբ կուսակցության՝ «Պահպանողական շարժում/Ալտ-Ինֆոյի» առաջնորդ Կոնստանտինե Մորգոշիան սպառնացել է, որ «հուլիսի 8-ը կլինի հուլիսի 5-ին կանգնեցված դագաղի վերջին մեխը»։
ՆԳՆ-ն կոչ է արել նշված խմբերին «պահպանել օրենքով սահմանված կարգը, ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների և ցույցերի իրավունքի շրջանակներից»։ Նախարարությունից հայտնում են, որ հակառակ դեպքում ոստիկանությունը կգործի իր մանդատի համաձայն։
ՆԳՆ-ից հայտնել են, որ փակ միջոցառումը խաղաղ իրավիճակում անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր վայրերում մոբիլիզացվելու են ոստիկանության ստորաբաժանումները, որոնք իրենց իրավասության սահմաններում կպաշտպանեն օրինականությունն ու անվտանգությունը։
