«Ես որոշել եմ կանգնել մի թիմի կողքին, որը պահպանել է երկրում խաղաղությունը, և վստահ եմ, որ «Վրացական երազանքը» կլինի այն թիմը, որը հպարտությամբ և արժանապատվությամբ կթևակոխի Եվրոպա»,- ասել է օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Լաշա Տալախաձեն, ով միացել է «Վրացական երազանքին» և նախընտրական ցուցակում յոթերորդ համարն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
Տալախաձեի խոսքով՝ իր գլխավոր նպատակն է, որ Վրաստանը լինի Եվրամիության անդամ։ Լրագրողի այն հարցին, թե ինչ կարծիք ունի ռուսական օրենքի մասին, նա ասել է, որ դա անհրաժեշտ է.
«Ինչ վերաբերում է թափանցիկության օրենքին, ապա կարծում եմ, որ դա անհրաժեշտ է, և հասարակության մեջ ոչինչ չպետք է թաքցվի, ամեն ինչ պետք է լինի հրապարակային և բաց»,- ասել է մարզիկը։
Լաշա Տալախաձեի խոսքով՝ դեռ հստակ չի որոշել, թե ինչով է զբաղվելու խորհրդարանում, թեև իր հիմնական նպատակը երիտասարդներին ու վրացական սպորտին աջակցելն է։
«Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունը, չնայած բազմահազարանոց բողոքի ցույցերին և միջազգային քննադատություններին, մայիսի 28-ին հաղթահարեց նախագահի վետոն և 84 պատգամավորի աջակցությամբ ընդունեց ռուսական օրենքը, որը սահմանափակում է անկախ լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները։ Արդյունքում դադարեցվեց Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
30-ամյա Լաշա Տալախաձեն Օլիմպիական եռակի, Աշխարհի յոթակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն է։ Նա աշխարհի ռեկորդակիր է նաև պոկում (225 կգ), հրում (267 կգ) և երկամարտի (492 կգ) վարժություններում։ Ծանրորդն իր վերջին հաջողությանը հասել է 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում և օգոստոսի 11-ին նվաճել Օլիմպիական եռակի չեմպիոնի կարգավիճակ։
