Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին անհապաղ դադարեցնել խաղաղ ցույցը ցրելը, անհամաչափ ուժի կիրառումը և մերկ ձեռքերով եկած երիտասարդների նկատմամբ բռնությունները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Հասկանալի է, որ հանրահավաքը խաղաղ է եղել, վտանգ չի ներկայացրել, կարգ ու կանոնին վտանգ չի սպառնացել։
Ամոթ է, որ դու ընդհարվում ես երիտասարդության հետ, երբ հավակնում ես ազգային լինել, ամոթ է, որ Սուրբ Զատկի շաբաթվա ընթացքում խոսում ես կրոնի մասին ու բռնություն գործադրում»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում։
Նախագահը նաև հորդորում է հանրային պաշտպանին անհապաղ արձագանքել, որպեսզի դադարեցվի «հատուկ ջոկատայինների բոլոր անհիմն և ոչ տեղին գործողությունները»։

Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։