«Ցանկացած մարդու համար մեծ ամոթ կլինի երիտասարդների և Բերբիճաշվիլիի միջև հավասարության նշան դնելը»,- այսպես է արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վարչապետ Իրակլի Կոբախիձեի բաց նամակին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ Զուրաբիշվիլիի՝ երբ այս խոսքերը պատկանում են երկրի վարչապետին, դա ցույց է տալիս նրան որպես մարդ, ով արդեն անցել է այլ հարթություն և հաստատում է իր կառավարության օտարացումը սեփական ժողովրդից։

«Իշխանությունը սկսվում է սեփական ժողովրդի սիրուց, «հայրենիքի» սերն ուրիշ բան չէ։ Զատկական այս օրերի ընթացքում այսքան սպառնալիքներ, ատելություն, ծեծ, բռնություն չեմ լսել, այդ թվում պաշտոնյաներից (առանց բացառության): Սա նույնպես համոզմունք է։ Ինչ վերաբերում է լեզվին, ապա ձեր ատելության լեզուն վրացերեն երբեք չի եղել»,- սոցցանցում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Այսօր Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է հրապարակել ռուսական օրենքի դեմ իրականացվող ակցիաների հետ կապված։ Վարչապետն ասում է, որ ակցիաներին կայուն մասնակցող երիտասարդների մի զգալի մասը լիովին ոչ անկեղծ երիտասարդ «նացիոնալներ» են (խմբ․ Միացյալ ազգային շարժում կուսակցություն)։ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ ակցիաներին մասնակցում են նաև անկեղծ երիտասարդներ, սակայն նա նշում է, որ անկեղծությունը «արժեք ունի միայն այն դեպքում, երբ այն ապահովված է գիտելիքով և բանականությամբ»։

«Առանց գիտելիքի ու բանականության ինքնավստահ մարդը ավելի վատ է, քան ռուսական տանկը։ Երբ 29-ամյա Գիգլա Բերբիճաշվիլին գնդակահարեց 70-ամյա Իլիա Ճավճավաձեին, նա խորապես հավատում էր, որ նա առաջադեմ անկեղծ երիտասարդ է, իսկ Իլիա Ճավճավաձեն՝ հետամնաց, անազնիվ ծերունի։ Այս համոզմունքը Բերբիճաշվիլիի և նրա համախոհ երիտասարդների մեջ սերմանել է բոլշևիկյան գաղափարախոսությունը։ Նմանատիպ մեթոդներով է աշխատում նաև կեղծ-ազատական ​​գաղափարախոսությունը, որը ստիպեց կոլեկտիվ «Ազգային շարժմանը» ուղղակի կամ անուղղակի հետևող երիտասարդներին հավատալ, որ իրենք անկեղծության և առաջադեմության օրինակն են այս երկրում»,- գրել է վարչապետը։

Կոբախիձեի նամակում ասվում է, որ «Վրացական երազանքը» չի պատրաստվում հաշվի առնել բողոքի ակցիաների մասնակիցների պահանջները և ետ կանչել ռուսական օրենքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):