Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումների շուրջ բանակցությունները, որոնք դադարեցվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով, նորից են սկսվում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
«Կարծում եմ, բոլոր նրանք, ովքեր մեկնել են ԱՄՆ-ից Վրաստան և հակառակը, գիտեն, թե ինչ յուրահատուկ կլինեին ուղիղ չվերթները։ Մինչև քովիդը սա քննարկվում էր և առաջընթաց կար: Կարծում եմ՝ քննարկումները նորից են սկսվում։ Քովիդը լրջորեն ազդել է զբոսաշրջության ոլորտի վրա: Չգիտեմ, թե ինչ փուլում է քննարկումը և որն է հարցի տնտեսական կողմը, քանի որ մենք դիտարկում ենք հեդքովիդյան զբոսաշրջության ինդուստրիան», - ասել է Քելի Դեգնանը:
Դեսպանի խոսքով, ուղիղ օդային հաղորդակցությունը, անկասկած, կարևոր կամուրջ կհանդիսանա Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև.
«Ես հաճախ եմ ասել, որ երբեմն ԱՄՆ-ում դժվար է համոզել մարդկանց առաջին անգամ Վրաստան գնալու որոշում կայացնել, դա այնքան հեռու է թվում։ Սակայն վրացական հյուրընկալությունը տեսնելուց հետո նրանց վերադարձնելը երբեք դժվար չէ»։
Վրաստանից ԱՄՆ հասնելը այժմ հնարավոր է միայն այլ երկրների միջոցով։
Քելի Դեգնանը արձագանքել է նաև ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի հարցին՝ նշելով, որ հենց դրա վրա է աշխատում ԱՄՆ առևտրային ներկայացուցիչը։ Դեգնանի խոսքով, ԱՄՆ-ը հնարավորություններ է փնտրում ավելի շատ ամերիկյան բիզնեսներ Վրաստան բերելու և ավելի շատ վրացական բիզնեսներ ԱՄՆ տանելու համար, ինչը դեսպանի կարծիքով լավ է երկու երկրների համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մուտք գործել Վրաստան և մնալ մեկ ամբողջ տարի։
