Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները տեսակցել են հարձակման հետևանքով վիրավորված «Պիրվելի» հեռուստաընկերության աշխատակիցներ՝ լրագրող Մակա Չիխլաձեին և օպերատոր Գիորգի Շեծիրուլիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ինգորողվայի կլինիկա են գնացել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Լիտվայի, Լատվիայի և Շվեդիայի դեսպանները։ Նրանք լրատվամիջոցներին որևէ մեկնաբանություն չեն տվել։
«Պիրվելի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեի խոսքով՝ դեսպանների քայլը «կարևոր համերաշխություն» է հետաքննող լրագրողների նկատմամբ։
«Նրանք ասացին, որ լրագրողների նկատմամբ դաժան հաշվեհարդարը և հանցագործների կողմից գործերի քննության նկատմամբ անտարբերությունը չպետք է անպատասխան մնա։
Տեսնում ենք, որ Կառլո Կացիտաձեի գործակալությունը [Հատուկ քննչական ծառայությունը] նման առանձնապես դաժան հանցագործությունից 48 ժամ հետո ոչ մի մեղադրյալ չունի, սակայն կադրերով հաստատվում է, որ 7 հոգի բռնության են ենթարկել Գիորգի Շեծիրուլիին և Մակա Չիխլաձեին, իսկ խմբում եղել է 25 մարդ։ Սա նշանակում է, որ դա պետական հանցագործություն է և ունի մեկ պատվիրատու՝ Բիձինա Իվանիշվիլին։ Հավաստի է և հաստատվում է կադրերով, որ այս ջոկատը ունեցել է հրամանատար, ում գործողություններից զգացվում է, որ նա հատուկ պատրաստվածություն ունեցող անձնավորություն է, ինչպես նաև դիմակավորված անձնավորությունը, ով հարձակվում է Մակա Չիխլաձեի վրա», - ասել է «Պիրվելի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեն։
Դեկտեմբերի 7-ին «Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Մակա Չիխլաձեն և օպերատոր Գիորգի Շեծիրուլին Բեսիկի փողոցում՝ բողոքի ցույցի մոտակայքում, հարձակման են ենթարկվել այսպես կոչված տիտուշկաների կողմից, որի ժամանակ դիմակավորված անձինք ֆիզիկական բռնության են ենթարկել նրանց։ Հարձակումը նկարահանող խմբի վրա տեղի է ունեցել ուղիղ եթերում։
Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ հարձակման դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է լրագրողին ապօրինի խոչընդոտել մասնագիտական գործունեությանը՝ բռնության սպառնալիքով կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Քննիչները հարցաքննել են Գիորգի Լալիաշվիլիին և հարցաքննության հրավիրել Լուկա Թոփուրիձեին։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ նրանք հարձակման մասնակից են։
«Վրացական երազանքի» ղեկավարները կատարվածը գնահատել են որպես սադրանք։ Ինչպես ասել է Մամուկա Մդինարաձեն, «99 տոկոս հավանականություն կա, որ սա միտումնավոր սադրանք է մարող լիցքի ֆոնին»:
