Ամերիկայի Միացյալ Նահանգները, երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման շրջանակներում, դադարեցնում է ավելի քան 95 միլիոն դոլարի ուղղակի օգնությունը Վրաստանի կառավարությանը։ Այս մասին ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Մայիսի 23-ին Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից հետո ես հայտարարեցի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին։ Այս վերանայման արդյունքում Միացյալ Նահանգները դադարեցնում է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը, որն ուղղակի օգուտ է բերում Վրաստանի կառավարությանը»,- ասել է Էնթոնի Բլինկենը։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններն ու կեղծ հայտարարությունները չեն համապատասխանում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցության նորմերին։
«Մինչ մենք դադարեցնում ենք օգնությունը Վրաստանի կառավարությանը այդ գործողությունների պատճառով, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրաց ժողովրդին օգուտ բերող ծրագրերին և գործողություններին՝ ամրապնդելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և տնտեսական զարգացումը», - ասել է Էնթոնի Բլինքենը:
Նրա հայտարարության մեջ նշվում է նաև, որ 32 տարվա բարեկամության և գործընկերության ընթացքում ԱՄՆ-ն ավելի քան 6․2 միլիարդ դոլար է հատկացրել որպես օգնություն, ինչը նպաստել է Վրաստանի տնտեսության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու ամրապնդմանը:
«Մեր աջակցությունն օգնեց վերազինել և վերապատրաստել Վրաստանի պաշտպանության ուժերը և առափնյա պաշտպանությունը, կառուցվեցին դպրոցներ և հիվանդանոցներ, վերապատրաստվեցին ուսուցիչներ, պետական ծառայողներ և բժշկական մասնագետներ: Մենք հավատարիմ ենք մնալու վրաց ժողովրդին և նրա եվրատլանտյան ձգտումներին»,- ասել է պետքարտուղարը։
Հելսինկյան հանձնաժողովի անդամները Էնթոնի Բլինքենին կոչ են արել «անհապաղ և վճռական» միջոցներ ձեռնարկել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հուլիսի 26-ի նամակում, որը ստորագրել են կոնգրեսականներ Ջո Ուիլսոնը, Սթիվ Քոհենը, Ռիչարդ Հադսոնը և Մարկ Ուիսը, խոսվում է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նրա մերձավոր շրջապատի նկատմամբ անհատական ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու մասին։
